Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026

Արդշինբանկը բացեց նոր «Բիզնես» մասնաճյուղ

Արդշինբանկը բացեց նոր «Բիզնես» մասնաճյուղ

Արմինֆո.Փետրվարի 18-ին, Տիգրան Մեծ 16/12 հասցեում Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը։ Սա մասնագիտացված գրասենյակ է, որը սպասարկելու է փոքր և միջին բիզնեսին:

Արդշինբանկի վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն Արամ Փինաջյանը նշեց, որ սա հերթական կարևոր քայլն է բանկի շարունակական զարգացման ճանապարհին, որի նպատակն է հաճախորդներին իրենց կարիքներին համապատասխան, մասնագիտացված ծառայություններ մատուցել։

Մասնաճյուղը հնարավորություն կտա ավելի հարմարավետ պայմաններում կազմակերպել փոքր և միջին ձեռներեցների սպասարկման գործընթացը` նրանց առաջարկելով մատչելի, ճկուն և անհատականացված բանկային պրոդուկտներ, այդ թվում՝ վարկային ծառայություններ, վճարային գործիքներ, POS տերմինալներ, միջազգային բանկային քարտեր և այլն։

«Արդշինբանկի բիզնես մասնաճյուղը կհետաքրքրի այն ընկերություններին, որոնք ֆինանսավորման ավելի ճկուն մեխանիզմներ և գրավիչ տոկոսադրույքներ փնտրելուց բացի, կցանկանան վարկավորման ողջ գործընթացի ընթացքում օգտվել խորհրդատվական և իրավաբանական աջակցության ծառայությունից: Մեր մասնագետները կօգնեն ավելի արդյունավետ կառավարել դրամական հոսքերը՝ վերջիններս ուղղելով բիզնեսի աճին։ ՓՄՁ սեգմենտը կարևոր է մեզ համար, ահա թե ինչու մենք անընդհատ աշխատում ենք ձեռնարկատերերին առաջարկվող ծառայությունների շարքի ընդլայնման ուղղությամբ․ առաջարկում ենք ֆինանսական ռեսուրսներ բիզնեսի ընդլայնման և զարգացման համար, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ վարկավորում՝ հարմարեցված ՓՄՁ-ների կարիքներին և առանձնահատկություններին», - ընդգծեց Արամ Փինաջյանը:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը ՓՄՁ վարկեր է տրամադրում ինչպես բանկի սեփական միջոցների հաշվին այնպես էլ միջազգային ծրագրերի միջոցով: Վարկերը տրամադրվում են դրամով և արտարժույթով։ Վարկային ֆինանսավորումը նախատեսված է հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքի մարման համար՝ ներառյալ վերաֆինանսավորումը և այլն։ Որոշ վարկային ծառայություններ հատուկ մշակված են արտահանողներին և ներմուծողներին օգնելու ընթացիկ իրացվելիության խնդիրների, մաքսային ձևակերպումների, հարկային համապատասխանության և աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցերում: Վարկառուներին առաջարկվում է մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակահատված, բացի այդ, հաշվի առնելով բիզնեսների սեզոնայնությունը՝ բանկը հաճախորդների համար մշակում է մայր գումարի անհատականացված մարման ժամանակացույց:

Ավելի մանրամասն Արդշինբանկի ՓՄՁ ծառայությունների մասին` այստեղ։

Արդշինբանկի Բիզնես մասնաճյուղը գտնվում է Երևան, Տիգրան Մեծ պողոտա 16/12 հասցեում:

Հեռ.՝ +374 12 22 22 22: Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:15-ից մինչև 16:45: