
Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն հյուրընկալել է Lufthansa խմբի տարածքային տնօրեն Մոհամմեդ Նասրին։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկայում սպասվող միջոցառումներին, քննարկել համագործակցության հնարավորություններն ու վերջին տարիների այցելությունների դինամիկան։
Կողմերը կարևորել են չվերթների շարունակականությունն ու դրանց դրական ազդեցությունը, ինչպես նաև բարձր գնահատել հաճախորդների համար որակյալ և հարմարավետ ծառայությունների ապահովման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Lufthansa-ն Գերմանիայի առաջատար ավիափոխադրողն է, Եվրոպայի խոշորագույն ավիակոնցեռնը, որն իր մեջ ներառում է նաև այնպիսի խոշոր ավիաընկերություններ, ինչպիսիք են Swiss International Airlines-ը և Austrian Airlines-ը և այլն: Lufthansa-ն նաև աշխարհի ամենահին և ամենամեծ ավիացիոն դաշինքի ՝ Star Alliance-ի համահիմնադիրն է, որը ստեղծվել է 1997 թվականին:
2021 թվականի հուլիսի 15-ին հաղորդվել էր, որ Lufthansa ավիաընկերությունը երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացրել նույն թվականի օգոստոսի 13-ից մուտք գործել հայկական շուկա։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ օդային ուղևորափոխադրումները 2025 թվականին աճել են 6,7% - ով (2024 թվականի 0,4% անկման դիմաց) ՝ կազմելով 5 755,7 հազար մարդ ։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2025 թվականին հասել է 2,27 մլն-ի, ինչը մոտ 3% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը ։