
Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը հարյուր միլիոնավոր դոլարների երկկողմ առևտրի ներուժ ունեն։ Փետրվարի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցուցակներ են փոխանակել, որոնք կարող են միմյանց արտահանել, նա նշել է, որ քննարկումներ ընթանում են, բայց առայժմ լուրջ մրցակցային առավելություններ չկան: Միաժամանակ, Պապոյանը նշել է որոշակի մշակութային, հոգեբանական հարցեր։
"Բայց դա գործընթաց է, որը տեղի կունենա․ առեւտուր կլինի", - նշել է էկոնոմիկայի նախարարը։
