
Արմինֆո. Ապրիլի 13-ից «Ամիո Բանկի» վարչության նախագահ է նշանակվել հայաստանյան բանկային համակարգի ամենափորձառու մասնագետներից մեկը՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Ինչպես հաղորդվում է բանկի կայքում, բանկային ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունեցող Անդրանիկ Գրիգորյանը բանկ կբերի ռազմավարական հարուստ փորձ և կառավարչական բարձր հմտություններ: Նրա մասնագիտական փորձը ներառում է բազմամյա աշխատանք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, որտեղ նա առանցքային դեր է խաղացել ֆինանսական կայունության և նորմատիվ իրավական դաշտի զարգացման գործում։
Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի («Կոնվերս Բանկ» - խմբ.) գլխավոր տնօրենի պաշտոնը։
Այս նշանակումը կարևոր քայլ է «Ամիո Բանկի» ռազմավարական զարգացման շարունակականության և հաճախորդամետ աճի ապահովման գործում: Բանկը համոզված է, որ նոր ղեկավարի առաջնորդությամբ կշարունակվի կայուն զարգացումը և էլ ավելի կամրապնդվեն ֆինանսական կառույցի դիրքերը