
Արմինֆո. Հայաստանը 5 հորիզոնականով բարելավել է դիրքերը Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում»։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։
ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է։
Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։
2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)», - գրել է Գեւորգ Պապոյանը։