Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 15:13
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մաքսային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ պահանջները չպահպանելու համար պատասխանատվության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մաքսային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ պահանջները չպահպանելու համար պատասխանատվության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ առաջարկությանը

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել մաքսային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ պահանջները չպահպանելու համար պատասխանատվության ընդհանուր սկզբունքներ սահմանելու առաջարկությանը:

 

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի որոշմամբ հավանության է արժանացել "Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին" 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը: Նախագիծը ներկայացվել է ԵԱՏՄ անդամ պետություններին՝ փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր իրականացնելու նպատակով:

 

Որոշման նախագծում ասվում է, որ հանցագործությունների և  վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանելիս կողմերը պետք է հիմնվեն օրինականության, արդարության, մարդասիրության, օրենքի առջև հավասարության, անմեղության կանխավարկածի, պատասխանատվության անխուսափելիության և պատժի համաչափության սկզբունքների վրա: