
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը Փարիզում մասնակցել է Աուդիտի անկախ կարգավորող մարմինների միջազգային ֆորումի (IFAR) 20-րդ լիագումար նիստին։
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում Կարեն Ալավերդյանը հանդիպումներ է ունեցել Աուդիտի անկախ կարգավորող մարմինների միջազգային ֆորումի նախագահի, նախագահի տեղակալի և գործադիր տնօրենի հետ՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ոլորտի իրավական կարգավորման ներկա վիճակը, առկա մարտահրավերները և առաջիկա անելիքները։
Քննարկվել են նաև Աուդիտի անկախ կարգավորող մարմինների միջազգային ֆորումին Հայաստանի հնարավոր անդամակցության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ անդամակցության համար սահմանված պահանջներին համապատասխանությունը:
Նշենք, որ IFAR ֆորումը ստեղծվել է 2006 թվականին ' աուդիտի ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման, ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման և աուդիտորական ստուգումների նկատմամբ հանրային վստահության ապահովման նպատակով: IFAR-ը կարգավորող մարմին չէ, այլ իրականացնում է համակարգման և խորհրդատվական գործցառույթ