Երեքշաբթի, 12 Մայիսի 2026 16:19
Ալեքսանդր Ավանեսով

Նարեկ Կարապետյան. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ֆերմերներին առաջարկում է մթերման կայանների ստեղծման ծրագիր, որի շնորհիվ կապահովվի աջակցության ամբողջական ցիկլ

Նարեկ Կարապետյան. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ֆերմերներին առաջարկում է մթերման կայանների ստեղծման ծրագիր, որի շնորհիվ կապահովվի աջակցության ամբողջական ցիկլ

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը երկրի ֆերմերներին առաջարկում է մթերման կայանների ստեղծման ծրագիր, որի շնորհիվ կապահովվի աջակցության ամբողջական ցիկլ: Այդ մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ մայիսի 12-ին Տավուշի մարզի Զորական գյուղում քարոզարշավի ժամանակ։

 

Նա նշել է, որ երկրում ստեղծվել է կրիտիկական իրավիճակ, երբ մթերող հզորությունների պակասի պայմաններում արտադրողը մնում է մեն-մենակ իր բերքի հետ: Կարապետյանն ընդգծել է, որ նույնիսկ լավ բերքի դեպքում այն, պարզապես, իրացնելու տեղ չունի։ Երկրում կան մի քանի պահածոյի և կոնյակի գործարաններ, որոնցից շատերը փակվել են ։ Այս ֆոնին մթերման կայանների ստեղծման հարցը կենսական անհրաժեշտություն է ձեռք բերում, հատկապես՝ պետական իրացման ենթակառուցվածքների բացակայության պայմաններում։

 

Կարապետյանն ընդգծել է, որ մթերման կայանները պետք է հենարան դառնան գյուղացիների համար։ Դրանք ոչ միայն կապահովեն բերքի մթերումը, այլև գյուղացիներին կապահովեն սերմերով, պարարտանյութերով ՝ փոխարենը ստանալով արտադրանք, որը հնարավոր կլինի վաճառել, իսկ գումարի մի մասով վճարել գյուղացիների աշխատանքի դիմաց։ Նման համակարգի դեպքում ֆերմերները հստակ կիմանան իրենց արտադրանքի իրացման պայմանները։

 

Հիշեցնենք, որ հունիսի 7 - ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք: