
Արմինֆո.Հուլիսի 1-ից կմեկնարկի Երևան–Բուխարեստ նոր ուղիղ չվերթը՝ երկրորդ ավիափոխադրողի կողմից, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստան–Ռումինիա զբոսաշրջային կապերի զարգացման համար։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, այդ կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հյուրընկալել է ռումինական DAN AIR ավիաընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի հայ գործարար խորհրդի ղեկավար Վահե Հովակիմյանը։ Քննարկվել են նոր ուղիղ չվերթի մեկնարկին և զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված քայլերը։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2026թ. հունվար-մարտ ամիսներին Ռումինիայից Հայաստան է այցելել 2 345 զբոսաշրջիկ, ինչը 4,9 անգամ բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։
DAN AIR-ը ռումինական ավիաընկերություն է, որը կանոնավոր և չարտերային թռիչքներ է իրականացնում երկրի ներսում և նրա սահմաններից դուրս, ներառյալ Եվրոպայում հայտնի ուղղությունները: Ընկերությունը կողմնորոշված է ուղևորների հարմարավետությանը և զբոսաշրջային ու գործարար կապերի զարգացմանը: