Հինգշաբթի, 28 Մայիսի 2026 15:39
Ալեքսանդր Ավանեսով

ՌԴ էներգետիկայի նախարար. Ռուսաստանը դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից՝ Եվրամիությանն անդամակցելու հետևանքների մասին նամակին

ՌԴ էներգետիկայի նախարար. Ռուսաստանը դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից՝ Եվրամիությանն անդամակցելու հետևանքների մասին նամակին

Արմինֆո.Ռուսաստանը դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից՝ անդրկովկասյան հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու հետևանքների մասին նամակին։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։

«Իմ կարծիքով՝ նամակում դիրքորոշումը շատ հստակ շարադրված է։ Մենք բոլորս գտնվում ենք եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում։ Շատ տարիներ այդ հարաբերությունները կառուցել ենք բոլոր պետությունների հետ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանց (Հայաստան) և՛ նավթը, և՛ գազը մատակարարվում են բավականին շահավետ գներով։ Իհարկե, Եվրոպայում նույն գազի գինը մի քանի անգամ ավելի բարձր է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ պատճառով ռուսական կողմը որոշել է նախապես տեղեկացնել Երևանին արտաքին տնտեսական կուրսի փոփոխության հնարավոր հետևանքների մասին։

«Մենք հայ ժողովրդին միշտ վերաբերվել ենք որպես եղբայրական ժողովրդի։ Եվ նրանք պետք է նախապես իմանան բոլոր այն հետևանքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ»,- ընդգծել է Ցիվիլյովը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան Երևանին նամակ է փոխանցել՝ զգուշացնելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստի մատակարարման համաձայնագիրը խզելու պատրաստակամության մասին։