Ուրբաթ, 29 Մայիսի 2026 14:38
Ալինա Հովհաննիսյան

ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական քաղաքականության ուղղությունն ակնհայտորեն կաղում է. Լուկաշենկո

ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական քաղաքականության ուղղությունն ակնհայտորեն կաղում է. Լուկաշենկո

Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական քաղաքականության ուղղությունն ակնհայտորեն կաղում է ։ Նման գնահատականներ է հնչեցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

"Եվ ԵՏՀ-ում, և մենք բոլորս պետք է շտկենք այդ իրավիճակը", - ընդգծել է նա։

Բելառուսի նախագահի խոսքով՝ համագործակցության խթանման մեխանիզմը գործարկվել է, սակայն մասշտաբներն ու արդյունքն առայժմ աննշան են: «Չենք կարողանում գտնել արժանի միութենական նախագծեր։ Միաժամանակ, ստեղծում ենք կրկնօրինակող արտադրություն, իսկ հետո բոլոր ուժերով պաշտպանում ենք դրանք իրարից», - արձանագրել է նա։

 

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման նպատակով հանձնաժողովը միության երկրների բիզնեսի և լիազորված պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ մշակել է արդյունաբերության ճյուղերում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմ։

 

Ֆինանսավորումն իրականացվում է վարկերի և փոխառությունների տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման ճանապարհով՝ Կենտրոնական (Ազգային) բանկի առանցքային տոկոսադրույքի 100%-ի չափով: