
Արմինֆո.Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք շուրջ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը բացարձակապես ոչինչ չի լուծի այդ պետության տնտեսական աջակցության տեսանկյունից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Դրանք այն գումարները չեն։ Մեզ մոտ (Հայաստանի հետ - ԻՖ) առևտրի ծավալները բոլորովին այլ են, չի էլ ուզվում մեկնաբանել դա»,- ասել է Օվերչուկը «Ինտերֆաքս»-ին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստում է Հայաստանին ֆինանսական աջակցության փաթեթ՝ շուրջ 50 միլիոն եվրոյի չափով՝ կապված Ռուսաստանի կողմից նրա նկատմամբ կիրառվող «տնտեսական ճնշումների» հետ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականին կրճատվել է 36,9%-ով՝ գերազանցելով 8 միլիարդ դոլարը։ Ընդ որում, արտահանման ծավալները նվազել են 5%-ով՝ հասնելով 3,2 միլիարդ դոլարի, ներմուծման 48,5% նվազման ֆոնին, որը կազմել է 4,8 միլիարդ դոլար։
Ռուսաստանի հետ փոխադարձ առևտուրը հաշվետու ժամանակահատվածում գրանցել է 38,3% անկում՝ կազմելով 7,6 միլիարդ դոլար։ Արտահանման նվազումը գրանցվել է 6,9%-ի մակարդակում՝ կազմելով 2,9 միլիարդ դոլար, ներմուծման 49,2% անկման պարագայում, որը կազմել է 4,7 միլիարդ դոլար։