
Արմինֆո. "Երևանի գինու օրեր" (Yerevan Wine Days - YWD) փառատոնը, որն այս տարի տեղի է ունեցել հունիսի 5-7-ը, ունեցել է ավելի քան 180 հազար այցելու՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
Ինչպես հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառաայությունը, փառատոնի անցկացման ընթացքում ոչ մի լուրջ միջադեպ կամ ծանր հետեւանքներով պատահար չի արձանագրվել:
Փառատոնին մասնակցել են ավելի քան 100 գինեգործներ և գինեգործական ընկերություններ, որոնք ներկայացրել են ավելի քան 1000 տեսակի գինի։ Yerevan Wine Days ծրագիրը ներառում էր համտես և բացառիկ շնորհանդեսներ, գինու և սննդի համադրման վարպետության դասեր և սեսիաներ, կենդանի երաժշտական կատարումներ, թեմատիկ գեղարվեստական և մշակութային գործունեություն, նեթվորքինգ, արհեստների վարպետության դասեր, ինչպես նաև խաղեր և խաղարկություններ:
Միջոցառման կազմակերպիչն է "ԷվենտՏուրա" հիմնադրամը: Նշենք, որ 2025 թվականին փառատոնն ընդունել է 180 հազար այցելու, որոնց 40% - ը զբոսաշրջիկներ են, ինչն ապահովել է շուրջ 32 մլն դոլարի տնտեսական էֆեկտ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2025 թվականին արտադրվել է ավելի քան 7.7 մլն լիտր գինի, ինչը 23.3%-ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին ։ 2026 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1.7 մլն լիտր ՝ տարեկան 26.7% աճով։