Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026 14:24
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ու պաշտոնը թողնող տնօրեններին և հայաստանյան գրասենյակի ղեկավարներին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ու պաշտոնը թողնող տնօրեններին և հայաստանյան գրասենյակի ղեկավարներին

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային նորանշանակ և պաշտոնը թողնող տնօրեններին, ինչպես նաև հայաստանյան գրասենյակի ղեկավարներին։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետը, շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռայմոնդ Զաքարիային նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը հետագայում էլ ավելի կընդլայնվեն։

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև հաստատված համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով Ալկիս Դրակինոսին և Գեորգի Ախալկացիին պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ իրականացրած արդյունավետ ու կարևոր աշխատանքի համար։