Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026 19:13

Որպեսզի Հայաստանի տնտեսությունը դուրս գա «իներցիոն կախվածության» ցիկլից, անհրաժեշտ է արմատական անցում լիբերալ-ինստիտուցիոնալ մոդելի․ փորձագետ

Որպեսզի Հայաստանի տնտեսությունը դուրս գա «իներցիոն կախվածության» ցիկլից, անհրաժեշտ է արմատական անցում լիբերալ-ինստիտուցիոնալ մոդելի․ փորձագետ

Արմինֆո. Երբ տնտեսությունը տարիներ շարունակ հենվում է արտաքին բարենպաստ գործոնների, վերաարտահանման կամ ավանդական արտաքին շուկաների բնականոն իներցիայի վրա, կառավարման համակարգը հակված է մտնելու «հարմարավետության գոտի»:

Այդպիսի պայմաններում պետական բյուջեի մուտքերը ապահովվում են ոչ թե արտադրողականության բարձրացման կամ նոր ճյուղերի ստեղծման, այլ գնաճային եկամուտների և տնտեսվարողների ընթացիկ շրջանառությունից հարկային հավաքագրումների հաշվին: Հայաստանի տնտեսության վիճակի մասին նման կարծիք է հայտնել հայտնի տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսությունում դիտվում է Ճգնաժամի երեք իմնական ախտանիշ։ Դա, առաջին հերթին, սցենարային պլանավորման (Stress-Testing) բացակայությունն է։ Փորձագետի համոզմամբ՝ տնտեսության դիվերսիֆիկացիան միայն հայտարարություն չէ. դա ենթադրում է այլընտրանքային սցենարներ ֆորսմաժորային իրավիճակների համար: Երբ ռուսական շուկայի խողովակները կամ լոգիստիկ շղթաները (օրինակ՝ Վերին Լարսը կամ պատժամիջոցային ռեժիմները) սահմանափակվում են, պետությունը պետք է ունենա պատրաստի արտակարգ մեխանիզմներ, մասնավորապես․


լոգիստիկ սուբսիդավորում դեպի նոր շուկաներ (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ծոցի երկրներ); 


որակի սերտիֆիկացման արագացված համակարգեր (ISO, Phytosanitary standards), որպեսզի տեղական արտադրանքը րոպե առաջ կարողանա մտնել այլ շուկաներ:

Երկրորդ ախտանիշը Ճգնաժամային կառավարման  դեֆիցիտն է։ Ֆորսմաժորի պայմաններում տնտեսական իշխանության դերը տնտեսվարողին կապիտալի և իրացվելիության կորուստներից պաշտպանելն է: Երբ ճգնաժամային կառավարիչների փոխարեն գործում է ստանդարտ վարչարարությունը, առաջանում է հակառակ էֆեկտը․պետությունը, տեսնելով բյուջետային մուտքերի ռիսկերը, սկսում է ուժեղացնել հարկային և վարչարարական ճնշումը բիզնեսի վրա, ինչը էլ ավելի է խեղդում իրացվելիության խնդիր ունեցող տնտեսվարողին:

Եվ ճգնաժամի երրորդ ախտանիշը «ռեյդերային» վարչարարության վտանգն է։ Երբ պետական ապարատը չունի տնտեսությունը մեծացնելու (pie expansion) երկարաժամկետ տեսլական, նա անցնում է եղած կարկանդակը վերաբաշխելու կամ «կորզելու» տակտիկային: Բիզնեսը, չդիմանալով ճնշմանը և արտաքին շուկաների փակմանը, կորցնում է իր լիկվիդայնությունը: Հարկային ստուգումների, տույժերի և տուգանքների միջոցով ստեղծվում են պայմաններ, որտեղ տնտեսվարողը ստիպված է լինում հրաժարվել ակտիվներից կամ դրանք փոխանցել այլ sub-optimal sub-contractor-ների:

Մասնագետի համոզմամբ՝ որպեսզի տնտեսությունը դուրս գա «իներցիոն կախվածության» ցիկլից, անհրաժեշտ է արմատական անցում կատարել լիբերալ-ինստիտուցիոնալ մոդելի , որտեղ, նախ, պետության դերը կրճատվում է որպես «խլող/բաշխող» , և մեծանում է որպես «արտադրողականությանը նպաստող»: Երկրորդ․ ակտիվների անձեռնմխելիությունը և սեփականության իրավունքի կոշտ պաշտպանությունը դառնում են անհերքելի կանխավարկած: Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը: Երրորդ․ արտահանման ռազմավարությունը հենվում է ոչ թե պատահական աշխարհաքաղաքական պատուհանների, այլ մրցունակության բարձրացման (ապրանքների ստանդարտացում, բարձր ավելացված արժեք, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ) վրա:

Տնտեսագետի համոզմամբ՝ Ճգնաժամը ցույց տվեց, որ առանց երկարաժամկետ պլանավորման և վստահելի ինստիտուտների, ցանկացած տնտեսական «վերելք» ընդամենը արտաքին բարենպաստ քամիների արդյունք է, որոնք փոխվելուն պես տնտեսությունը բախվում է դաժան իրականությանը: