Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 18:48
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները, ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը, տուրքերի սահմանաչափերը, ինչպես նաև տեղական արտադրության զարգացմանն ու շուկայի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև ոլորտի առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։