Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 19:40
Ալեքսանդր Ավանեսով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար․ TRIPP նախագծի շրջանակներում աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականի առաջին ամիսներին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար․ TRIPP նախագծի շրջանակներում աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականի առաջին ամիսներին

Արմինֆո. "Թրամփի երթուղի" (TRIPP) նախագծի շրջանակներում աշխատանքները, ըստ վերջին տեղեկատվության, նախատեսվում է սկսել 2027 թվականի առաջին ամիսներին: Ըստ "Ինտերֆաքս"-ի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

 

"TRIPP-ի շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ, եւ դա բնական է։ Դրա հետ մեկտեղ ամերիկացի գործընկերները կանոնավոր իրազեկում են Ադրբեջանին, քանի որ նախագծի իրականացումն առանց մեր երկրի մասնակցության անհնար է։ Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ Ավելի վաղ գործընթացի սկիզբը սպասվում էր մինչև ընթացիկ տարվա վերջ, սակայն, ըստ վերջին տեղեկատվության, այն նախատեսվում է 2027 թվականին", - ասել է Բայրամովը լրագրողներին։

 

Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է երկաթուղիների վերականգնումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում: Ընդ որում, նա հաստատել է, որ կան միջազգային գործընկերներ, որոնք շահագրգռված են ինքնավար հանրապետության երկաթուղիների վերականգնման նախագծին մասնակցությամբ։