Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026 19:02
Ալինա Հովհաննիսյան

Ցեմենտի ներմուծումը Հայաստան պատմականորեն ցածր մակարդակի վրա է. էկոնոմիկայի նախարար

Ցեմենտի ներմուծումը Հայաստան պատմականորեն ցածր մակարդակի վրա է. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո.Ցեմենտի ներմուծումը Հայաստան պատմականորեն ցածր մակարդակի վրա է։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Մասնավորապես, նա նշել է, որ հունիսին ցեմենտի ներկրման ծավալը կազմել է 59.2 հազար տոննա, իսկ արդեն օգոստոսին՝ 49 հազար տոննա։ «Մինչդեռ, երկրում ցեմենտի մեծ պահանջարկ կա, Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից ներկրումները նվազել են։ Խնդիրը ոչ թե ռուսական սահմանափակումներն են, ոչ թե տուրքերը, այլ այն, որ հարեւան երկրներում եւս ցեմենտի մեծ պահանջարկ կա, եւ նրանք չեն կարող այն ամբողջ ծավալով տրամադրել ներկրողներին։ Բացի այդ, հազարավոր մեքենաների հերթ է գոյացել, եւ, հետեւաբար, ներկրողները չեն հասցնում ցեմենտ ներկրել ամբողջ ծավալով", - պարզաբանել է նախարարը ։

 

Իսկ ցեմենտի շուկայում բարձր գները Պապոյանը պայմանավորել է ներկրող երկրներում մեծ պահանջարկի պատճառով մատակարարումների ծավալների նվազմամբ։ Միաժամանակ, նախարարը նշել է, որ Հայաստանում 25 տոկոսով աճել է շինարարության ծավալը, եւ, համապատասխանաբար, ցեմենտի պահանջարկն աճել է 25 տոկոսով: