Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 15:46
Ալեքսանդր Ավանեսով

Bloomberg. 2027 թվականի վերջին Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատ հզորության, իսկ կենտրոնում արհեստական բանականության համար տեղադրված Nvidia-ի առաջատար չիպերի քանակը կգերազանցի 70 000-ը

Bloomberg. 2027 թվականի վերջին Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատ հզորության, իսկ կենտրոնում արհեստական բանականության համար տեղադրված Nvidia-ի առաջատար չիպերի քանակը կգերազանցի 70 000-ը

Արմինֆո. Կանխատեսումների համաձայն, 2027 թվականի վերջին Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատ հզորության, իսկ կենտրոնում արհեստական բանականության համար տեղադրված Nvidia-ի առաջատար չիպերի քանակը կգերազանցի 70 000-ը:

 

Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի կառավարության և Nvidia-ի միջև կնքված գործարքը կարող է երկիրը վերածել արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնի: Ակնկալվում է, որ Հրազդանում անցյալ ամիս բացված տվյալների կենտրոնը կդառնա տարածաշրջանի եւ Եվրոպայի խոշորագույն հաշվողական կլաստերներից մեկը: Գործակալությունը նշում է, որ համալիրի հաշվողական հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման՝ հետազոտությունների, պետական կառավարման եւ Firebird էկոհամակարգերի համար: Մնացած մասը բաշխվում է օտարերկրյա ընկերությունների միջև, ներառյալ ամերիկյան ընկերությունները, ինչպես՝ Perplexity AI:

 

Հոդվածում նշվում է, որ այդ համաձայնագրում Nvidia-ի չիպերի դերն "արհեստական բանականության դիվանագիտությանն"  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման առավել "անսովոր" օրինակներից մեկն է: Ինչպես նշում է Bloomberg-ը, այդ տվյալների մշակման կենտրոնը դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում։

 

Հայաստանը Nvidia-ի հետ համագործակցությունն սկսել է 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սանտա Կլարայում միկրոսխեմաներ արտադրողի գրասենյակ: 2023 թվականին Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը այցելել էր Հայաստան՝ հիմք դնելով Firebird-ի ստեղծմանը։

 

Հայաստանի Հրազդան քաղաքում 2026 թվականի օգոստոսին պաշտոնապես բացվեց Firebird AI ընկերության ԱՊՀ-ում առաջին և տարածաշրջանում ամենամեծ ԱԲ գործարանը (ԱԲ տվյալների կենտրոն)։ Մինչև 2027 թվականի վերջը օգտագործվող NVIDIA Blackwell-ի և Vera Rubin-ի նման գրաֆիկական պրոցեսորների (GPU) քանակը նախատեսվում է հասցնել ավելի քան 100 000 միավորի: Մասշտաբային նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 5 մլրդ դոլար: Գործարկումն ընթանում է փուլերով (առաջին փուլի ներդրումները կազմում են մոտ 500 մլն դոլար) ։ Կենտրոնի մակերեսը կազմում է 200 000 քառակուսի մետր, իսկ ենթակառուցվածքի նախատեսվող հզորությունը ապագայում կարող է հասնել 300 ՄՎտ-ի: Էներգամատակարարման մի մասը նախատեսվում է ապահովել Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսների հաշվին։ Հրազդանի ընտրությունը պայմանավորված է նաև տեղական կլիմայով (ցածր առավելագույն ջերմաստիճաններ), ինչը թույլ է տալիս կիրառել չոր սառեցման տեխնոլոգիա ՝ առանց ջրի մշտական տեխնոլոգիական ծախսի օգտագործման:

 

Նախագիծը Հայաստանը դիրքաավորում է որպես նոր ռազմավարական կենտրոն և գլոբալ հարթակ արհեստական բանականության և գերհամակարգչային հաշվարկների ոլորտում: Գործարանի բացումը ստեղծում է նոր աշխատատեղեր, գրավում համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ներդրումներ և ամրապնդում երկրի դիրքերը համաշխարհային ՏՏ քարտեզի վրա: