Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026 15:10
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար․ Հայաստանն Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ

Էկոնոմիկայի նախարար․ Հայաստանն Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ

Արմինֆո. Հայաստանն Ադրբեջան է արտահանել ալյումինե փայլաթիթեղ։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

 

Ծավալների մասին նա չի խոսել, նշելով, որ այդ տեղեկատվությունը գերատեսչությունը կներկայացնի ավելի ուշ։

 

Նշենք, որ վերջին մաքսային տվյալների համաձայն, 2026թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է ավելի քան 10 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղ (տարեկան աճը ՝ 8,5 տոկոս)՝ մաքսային արժեքի 14,1 տոկոս աճով՝ մինչև 46,6 մլն դոլար։ Մատակարարումների հիմնական ծավալը բաժին է ընկել Գերմանիային (50,3 տոկոս) և Լեհաստանին (26,4 տոկոս), ինչպես նաև Իսպանիային, Իտալիային, Նիդերլանդներին, Չեխիային, ՌԴ-ին, Վրաստանին, Մոլդովային։ Մինչև 1 տոննա արտադրանք է մատակարարվել Բելառուս (40կգ) և Սինգապուր (38կգ):

 

Հիշեցնենք, որ Հայաստանում փայլաթիթեղի միակ արտահանողը "Արմենալ" գործարանն էր ։