Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026 19:09
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը և ՎԶԵԲ-ը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանը և ՎԶԵԲ-ը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ տնտեսությունում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ոլորտները, ինչպես նաև ՎԶԵԲ-ի մասնակցությունը դրանց։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության՝ կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

ՀՀ արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համատեքստում Գևորգ Պապոյանն առաջարկել է շարունակել քննարկումները ՎԶԵԲ-ի և ԵՄ փոքր և միջին բիզնեսի աջակցության գործիքները ՀՀ արտահանման ռազմավարության և արդյունաբերական առաջնահերթությունների հետ համապատասխանեցնելու վերաբերյալ։

Կողմերը համաձայնել են շարունակել համատեղ աշխատանքը և առաջ մղել համագործակցության օրակարգը։

Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2026 և 2027 թվականներին ՀՀ-ի համար կանխատեսում են ՀՆԱ-ի 5.5% աճ։