Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026 19:57
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի շահագործման հարցը

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի շահագործման հարցը

Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

 

«Անդրադարձ ենք կատարել Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի - Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

 

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ», - գրել է նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր  էջում։

 

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ էր արտահայտվել Թուրքիային և Ադրբեջանին հանրապետության  էներգետիկ համակարգի միացման գաղափարին: