Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026 16:29
Ալեքսանդր Ավանեսով

Դրական որոշում է կայացվել Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) Բազմակողմ ճանաչման համաձայնագրին ԱՐՄՆԱԲ-ի միանալու վերաբերյալ

Դրական որոշում է կայացվել Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) Բազմակողմ ճանաչման համաձայնագրին ԱՐՄՆԱԲ-ի միանալու վերաբերյալ

Արմինֆո. Դրական որոշում է կայացվել Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) Բազմակողմ ճանաչման համաձայնագրին ԱՐՄՆԱԲ-ի միանալու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

 

Աղբյուրի համաձայն, Ֆրանսիայի Ռուասի-ան-Ֆրանս քաղաքում տեղի է ունեցել Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) Բազմակողմ ճանաչման համաձայնագրի խորհրդի (MAC) 55-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (ԱՐՄՆԱԲ) փոխադարձ գնահատման արդյունքները:

 

Խորհուրդը դրական որոշում է կայացրել ԱՐՄՆԱԲ-ի՝ EA MLA համաձայնագրի ստորագրող կողմ դառնալու վերաբերյալ հետևյալ առանցքային ոլորտներում.  փորձարկման լաբորատորիաներ (EN ISO/IEC 17025);  տրամաչափարկման լաբորատորիաներ (EN ISO/IEC 17025);  կառավարման համակարգերի սերտիֆիկացում (EN ISO/IEC 17021-1)։

 

«Փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի վերջին՝ EA գագաթնաժողովի ընթացքում։ Համաձայնագրերի կնքման արդյունքում կկրճատվեն թե՛ արտադրողի և թե՛ ներմուծողի ծախսերը, քանի որ կկրճատվի կամ կվերանա արտադրանքի (ծառայության)` մյուս երկրում վերագնահատման անհրաժեշտությունը, ինչն էլ կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը», - ասվում է  հաղորդագրությունում: