Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 15:37
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ մասնաբաժինն աճում է, իսկ ԵԱՏՄ-ինը՝ նվազում

Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ մասնաբաժինն աճում է, իսկ ԵԱՏՄ-ինը՝ նվազում

Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ մասնաբաժինը 2026 թվականի հունվար-օգոստոս ամմիսներին աճել է մինչև 19% (մեկ տարի առաջվա 12,3%-ից), իսկ ԵԱՏՄ մասնաբաժինը նվազել է մինչև 29% (մեկ տարի առաջվա 36,1% - ից)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ԵՄ հետ  առևտրաշրջանառության ծավալի տարեկան աճն արագացել է 5,6%-ից մինչև 53,9%՝ գերազանցելով 2,4 մլրդ դոլարը, իսկ ԵԱՏՄ հետ՝ դանդաղել է 49,9% - ից մինչև 17,2%՝ կազմելով 3,85 մլրդ դոլար։

Ընդ որում, ԵԱՏՄ երկրների շրջանում ծավալների անկում է արձանագրվում միայն ՌԴ մոտ, մինչդեռ, ԵՄ երկրների մեծ մասը՝ Գերմանիան, Բուլղարիան, Իտալիան, Ֆրանսիան, Բելգիան, Լեհաստանը, Իսպանիան, Ավստրիան, Լիտվան, Չեխիան, Կիպրոսը, Սլովակիան, Հունաստանը, Շվեդիան և Պորտուգալիան, նախընտրել են ավելացնել ծավալները, և նրանցից շատերը  զգալիորեն։

 

Մասնավորապես, արտահանման մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը նվազել է 39,4%-ից մինչև 38,6% (ՌԴ մասնաբաժնի աննշան փոփոխության դեպքում՝ 36,7%-ից մինչև 35,7%), մինչդեռ, ԵՄ մասնաբաժինը 7,9%-ից աճել է մինչև 14,1%, ինչին զուգահեռ ներմուծման մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը նվազել է 34%-ից մինչև 23,8% (ՌԴ-ի պատճառով՝ 33,2%-ից մինչև 22,4%), իսկ ԵՄ մասնաբաժինը ավելացել է 15%-ից մինչեւ 20,6%։ Առաջատար հնգյակը ներկայացնող մյուս երկրների մասնաբաժնային ընդգրկումը փոխվել է հետեւյալ կերպ. Չինաստանն ավելացրել է իր մասնաբաժինը ինչպես արտահանման մեջ ՝ 8,7 տոկոսից մինչեւ 16,9 տոկոս, այնպես էլ ներմուծման մեջ՝ 15,6 տոկոսից մինչեւ 16,2 տոկոս, ԱՄԷ-ն արտահանման մասնաբաժինը 25,5 տոկոսից խիստ կրճատել է մինչեւ 7,9 տոկոս եւ ներմուծման չնչին մասն էլ ավելի նվազեցրել Է 0,7 տոկոսից մինչեւ 0,4 տոկոս; Գերմանիան արտահանման մասնաբաժինն ավելացրել է  1,5% - ից մինչեւ 1,6%, եւ ներմուծմանը՝ 2,9%-ից մինչեւ 3,7%; Բուլղարիան ավելի զգալիորեն ավելացրել է արտահանման մասնաբաժինը՝ 0,7%-ից մինչեւ 4%, քան ներմուծմանը՝ 0,2% - ից մինչեւ 0,7%; ԱՄՆ-ը շարունակում է ավելացնել ներմուծման մասնաբաժինը՝ 2,6%-ից մինչեւ 3,4%, փոքր-ինչ կրճատելով արտահանմանը՝ 0,7%-ից մինչեւ 0,6%; Իրաքն արտահանման մասնաբաժինն ավելացրել է 4,6%-ից մինչեւ 4,9%,  ներմուծմանը՝ 0,03%; Իրանը պահպանել է ներմուծման մասնաբաժինը 5,3% մակարդակում ՝ փոքր-ինչ բարձրացնելով արտահանման մասնաբաժինը՝ 1,2% - ից մինչև 1,4%:

 

Արտահանման գծով առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրաքը և Բուլղարիան՝ 3.2 մլրդ դոլար միագումար ծավալով (կամ ընդհանուր ծավալի 69.3% - ը), իսկ ներմուծման գծով առաջատար հնգյակը ներկայացնում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Գերմանիան և ԱՄՆ-ը ՝ 4.4 մլրդ դոլար միագումար ծավալով (կամ ընդհանուր ծավալի 51% - ը): Ռուսաստանի և ԱՄԷ-ի ուղղությամբ նվազում են և արտահանումն ու ներմուծումը ։ Չինաստանի ուղղությամբ արտահանման ելքը անկումից դեպի էական աճ ուղեկցվում է ներմուծման աճի խիստ դանդաղմամբ ։ Գերմանիայի ուղղությամբ նկատվում է արտահանման աճի խիստ դանդաղում, մինչդեռ, ներմուծումը անկումից հասնում է բարձր աճի ։ ԱՄՆ-ի ուղղությամբ արտահանման անկման արագացումն ուղեկցվում է ներմուծման անկումից դեպի բարձր երկնիշ աճ հասնելով։ Բուլղարիայի ուղղությամբ և արտահանումն ու ներմուծումը անկումից հասել են մի քանի անգամ աճի։ Իրաքի ուղղությամբ արտահանման անկումը ուղեկցվում է ներմուծման մի քանի անգամ աճի պահպանմամբ։ Իրանի ուղղությամբ նկատվում է արտահանման աճ և ներմուծման աճի արգելակում։ -0-