Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 11:22
Կարինա Մելիքյան

Հայաստանում բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը մեկ տարվա ընթացքում աճել է 11,9%-ով

Հայաստանում բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը մեկ տարվա ընթացքում աճել է 11,9%-ով

ԱրմԻնֆո.  Հայաստանում 2026թ. հունվար-օգոստոսին ծնվել է 19 865 երեխա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 2,6%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչի հաշվով ծնելիության գործակիցը կազմել է 9,6 պրոմիլե՝ նախորդ տարվա 9,9 պրոմիլեի դիմաց։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 16 391 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 5,2%-ով։ Երկրում մահացության գործակիցը կազմել է 7,9 պրոմիլե՝ մեկ տարի առաջվա 8,4 պրոմիլեի դիմաց։

Այսպիսով, բնակչության բնական հավելաճի բացարձակ մեծությունը կազմել է 3 474 մարդ՝ տարվա ընթացքում ավելանալով 11,9%-ով։ Բնակչության բնական հավելաճի գործակիցը ս.թ. հունվար-օգոստոսին կազմել է 1,7 պրոմիլե՝ նախորդ տարվա 1,5 պրոմիլեի դիմաց։