Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026 15:36
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ներդրումային վարկավորման շուկայում

Ամերիաբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ներդրումային վարկավորման շուկայում

Արմինֆո.  Ամերիաբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ներդրումային վարկավորման շուկայում: Այդ մասին TOON EXPO 2026 մասնագիտացված ցուցահանդեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Ամերիաբանկի ներդրումային վարկավորման և գրավով ապահովված վարկերի թիմի ղեկավար Գրիգոր Աբաջյանը:

 

Նա հաղորդել է, որ Ամերիաբանկը ներդրումային վարկավորմանը ձեռնամուխ է եղել 2023 թվականից: "Այս պահին մեր պորտֆելը գերազանցում է 20 մլրդ դրամը՝ տարեկան 54% աճով, ինչը մեզ դարձնում է առաջատար այս հատվածում", - ասել է բանկի ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ նման դինամիկան վկայում է այն մասին, որ Ամերիաբանկի հաճախորդների շրջանում շատ են նրանք, ովքեր հետաքրքրված են արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու հարցում: Եվ այդ նպատակով Բանկը համագործակցում է տարբեր միջազգային անշարժ գույքի գործակալությունների, կառուցապատողների հետ՝ հայ հաճախորդների առջև բացելով ներդրումային վարկավորման հնարավորություններ աշխարհի ցանկացած կետում: Սակայն, բանկի հաճախորդների համար ամենատարածված ուղղություններն են ԱՄԷ-ն, Հունաստանը, Իսպանիան և Կիպրոսը: "Մենք, հիմնականում, նկատում ենք հաճախորդների հոսք այդ ուղղությամբ, բայց կարող ենք ֆինանսավորում տրամադրել ցանկացած երկրում անշարժ գույք ձեռք բերելու համար", - նշել է Աբաջյանը:

 

Ամերիաբանկի ներդրումային վարկավորման առավելություններից մեկը նա համարել է վարկերի տրամադրումը երեք արժույթով. դրամով 13,75% տոոկոսադրույքով՝ առցանց ձևակերպման դեպքում եւ 14%՝ դասական վարկի դեպքում; եվրոյով' 8,5% տոկոսադրույյքով, դոլարով' 9,5% տոկոսադրույքով:

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2026թ, տյալների համաձայն, Ամերիաբանկն առաջատար է վարկային պորտֆելով, որի ծավալը գերազանցում է 2.3 տրլն դրամը (6.2 մլրդ դոլար), ավելի քան 3 անգամ հնգամյա աճով եւ 41.5% տարեկան աճով: Ընդ որում, Ամերիաբանկը կորպորատիվ վարկերի ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 36,4% - ով ' հասցնելով ավելի քան 1.3 տրլն դրամի ( 3.7 մլրդ դոլար) կամ նրա վարկային պորտֆելի 58.6% - ը ։ Ընդհանուր կորպորատիվ վարկերում Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում գերազանցում է 24,4% - ը: Մասնավորապես, բանկը առաջատար դիրք է զբաղեցնում տնտեսության այնպիսի ճյուղերի վարկավորման գծով, ինչպիսիք են շինարարությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, և արդյունաբերության վարկավորման գծով առաջատար եռյակում է: Ամերիաբանկը պահպանում է առաջատար դիրքերը նաև ՓՄՁ սուբյեկտների վարկավորման գծով 'շարունակելով ավելացնել այդ պորտֆելը երկնիշ տեմպերով' տարեկան կտրվածքով 18% - ով ' շուկայի գծով այս ոլորտին տրամադրվող վարկերի ծավալը հասցնելով 20% - ի: Ամերիաբանկը ս.թ. 9 ամիսներն ավարտել է 65.1 մլրդ դրամ զուտ շահույթով (179.4 մլն դոլար ՝ դիրքը պահելով առաջատար եռյակում)՝ ապահովելով տարեկան 28% աճ և գրեթե 3 անգամ հնգամյա աճ:

 

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է առաջատար ֆինանսատեխնոլոգիական հաստատություն և Հայաստանի տնտեսական հատվածի առանցքային խաղացողներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության շրջանակներում բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ուղղված եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ: Որպես դինամիկ զարգացող ֆինտեխ միջավայր՝ Ամերիաբանկն առաջարկում է կյանքի որակի բարձրացմանը նպաստող համալիր լուծումներ: