Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026 13:37
ԱրմԻնֆո: 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի պլաստիկի շուկայում արդեն կար ավելի քան 5.6 միլիոն քարտ, տարեկան աճի տեմպը 15.6%-ից արագացել է մինչև 19.4%: Սրանք հիմնականում NFC չիպով միկրոպրոցեսորային քարտեր են՝ 4.95 միլիոն միավոր կամ քարտերի ընդհանուր թվի 87.7%-ը (մեկ տարի առաջվա 82.5%-ի համեմատ), տարեկան աճի տեմպը 24.2%-ից արագացել է մինչև 27%: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ տեղական Arca միկրոպրոցեսորային քարտերը NFC չիպերով զգալի տարեկան աճ են գրանցել: [Նկարի աղբյուր՝ https://www.bankofarca.com/articles/2018/03/01/arca-microprocessing-cards-with-an-nfc-chip-in-the-bank-of-arca ... Միևնույն ժամանակ, առաջատար Visa միկրոպրոցեսորային քարտերի աճը դանդաղել է 21%-ից մինչև 15.1%: Սա նկատվել է նաև նմանատիպ Mastercard քարտերի համար՝ 14.6%-ից նվազելով մինչև 10%, իսկ նմանատիպ այլ արտասահմանյան քարտերի համար (AmEx, Diners Club, MIR, UPI)՝ 23.5%-ից մինչև 8.6%: >>>
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026 15:36
Արմինֆո. Ամերիաբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ներդրումային վարկավորման շուկայում: Այդ մասին TOON EXPO 2026 մասնագիտացված ցուցահանդեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Ամերիաբանկի ներդրումային վարկավորման և գրավով ապահովված վարկերի թիմի ղեկավար Գրիգոր Աբաջյանը: >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 20:47
Արմինֆո.ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանի իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ ամփոփիչ ստուգման, ինչպես նաև «Դիմակայունության և կայունության գործիքի» (RSF) շրջանակում քաղաքականությունների շուրջ։ Ակնկալվում է, որ դեկտեմբերի կեսին կայանալիք նիստում ԱՄՀ խորհուրդը միասին կքննարկի երկու ծրագրերը։ >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 20:10
Արմինֆո. Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով: >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 20:05
Արմինֆո.IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։ >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 19:24
Արմինֆո.Ամերիաբանկը 2028 թվականին My Home հարթակում կգործարկի անշարժ գույքի երկրորդային շուկայում առցանց հիփոթեքային վարկավորման մեխանիզմ: Այդ մասին հաղորդել է ասաց My Home պրոդուկտի ղեկավար Հայկ Գալստյանը՝ Toon EXPO 2026 ցուցահանդեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում։ >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 18:20
Արմինֆո. Ամերիաբանկն անշարժ գույքի և կառուցապատման TOON EXPO 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդես է եկել հատուկ առաջարկով. նոյեմբերի 13-15 - ը բանկի տաղավարում հիփոթեքային վարկ ձևակերպելու դեպքում կանխավճարը կկազմի 0%: Այդ մասին ցուցահանդեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում ասել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը: >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 18:00
Արմինֆո. Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանում հիփոթեքային վարկավորման գծով' 24% - ը գերազանցող մասնաբաժնով: Այդ մասին հաղորդել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը՝ TOON EXPO 2026 ցուցահանդեսի հարթակներում լրագրողների հետ զրույցում: >>>
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026 17:07
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքները շարունակել են նվազել, ինչի հետ մեկտեղ արդեն մեկ ամսից ավելի եվրոյով գործարքներ չեն իրականացվում: >>>
|
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026 17:01
Արմինֆո.Սարյան փողոցում իր դռներն է բացել «Շենզա» ռեստորանը։ Այն նոր նախագիծ է. միաժամանակ՝ «Պեկին»-ի պատմության տրամաբանական շարունակությունն ու զարգացումը։ >>>
|
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026 14:34
Արմինֆո. IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։ >>>
|
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026 12:37
Արմինֆո: Հայաստանը կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բաժնետիրական կապիտալի համալրման ծրագրին: ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության այս նախաձեռնությունը նոյեմբերի 12-ի նիստում: >>>
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 16:20
Արմինֆո.Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։ >>>
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 16:18
Արմինֆո.Կոնվերս Բանկը նոյեմբերի 13-15-ը կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ ներկայացնելով հիփոթեքային վարկավորման իր առաջարկները։ Միջոցառման շրջանակում Բանկը հանդես կգա նաև հատուկ առաջարկով TOON EXPO-ի ացելուների համար: Իսկ Բանկի տաղավարում այցելուներին խորհրդատվություն կտրամադրեն և գործարքի ձևակերպմանը կօգնեն Բանկի աշխատակիցները: >>>
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 16:16
Արմինֆո.Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։ >>>
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 10:32
ԱրմԻնֆո. Ղազախ գործարար Կենես Ռաքիշևը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում: Այս մասին հայտնել է Forbes Kazakhstan-ը: >>>
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 17:35
Արմինֆո. IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։ >>>
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 17:30
Արմինֆո. IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։ >>>
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 15:10
Արմինֆո. Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել էր «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր պետական և գործարար հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերի տնտեսական ներուժի իրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ուղիները։ >>>
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 13:25
Արմինֆո. Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին։ Citibank N.A.-ն աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից է և ԱՄՆ դոլարով միջազգային վճարումների համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։ >>>
|