Կիրակի, 27 Ապրիլի 2025 11:38
Արմինֆո.Հայաստանի խոշորագույն գործատուներից Ակբա բանկը Career City Fest-ում ներկայացնում է ազատ հաստիքներն ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրում հարյուրավոր այցելուների։ >>>
|
Շաբաթ, 26 Ապրիլի 2025 12:59
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականի առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 25% - ով ՝ մինչև 27,7 մլրդ դրամ (70,8 մլն դոլար)։ Այդ գումարի 85.5% - ը կամ 23.8 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 26% աճով։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ >>>
|
Շաբաթ, 26 Ապրիլի 2025 12:08
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025թ. ապրիլի 21-25-ն աշխատել է ընդամենը երկու օր և միայն ռուբլով գործարքների առնչությամբ: Դոլարային գործարքներ այդ ժամանակահատվածում չեն իրականացվել, իսկ եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն մեկուկես ամիս։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների շաբաթական միտումը 2,1 անգամ էական աճից շրջադարձ է կատարել դեպի 55% անկում: >>>
|
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 18:01
Արմինֆո. CCF-ում Կոնվերս Բանկի տաղավարը մարդաշատ է. կարիերայի տոնավաճարի երիտասարդ այցելուների պակաս չի զգացվում: Հետաքրքրվում են աշխատանքի հնարավորություններով, ինտերակտիվ խաղերի մասնակցում ու ստանում հարցերի պատասխանները ոլորտի փորձառուներից: >>>
|
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:45
Արմինֆո. Առաջիկա ամիսներին ամեն ինչ շատերի կյանքում պտտվելու է ճամփորդելու, արևոտ եղանակին երկար քայլելու ու թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս նոր տեղեր բացահայտելու շուրջ։ Իսկ այդ ճանապարհին ամենակարևորը հարմարավետ կոշիկներն են, որ թույլ են տալու իրոք վայելել ամեն պահը։ Հենց այդ փաստից ոգեշնչված Իդրամն ու IDBank-ը նոր ակցիա ունեն ECCO բարձրորակ կոշիկների խանութ սրահների հետ համատեղ։ >>>
|
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 14:44
Արմինֆո. Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ապրիլի 16-23-ը տեղաբաշվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: >>>
|
Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 22:32
Արմինֆո.Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 22:29
Արմինֆո.Վանաձորում՝ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնի բացումը: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ: >>>
|
Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 15:34
Արմինֆո. Զեղծարարները հիմնականում կեղծ գովազդներ են տարածում Ֆեյսբուք կամ Ինստագրամ սոցիալական ցանցերում, բայց երբեմն դրանք կարող են հանդիպել նաև Տելեգրամում կամ Վոթսափում։ >>>
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025 21:14
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առևտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը: >>>
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025 11:09
Արմինֆո. Հետաքրքրվա ՞ծ եք CCF-ով, փնտրո՞ւմ եք ամենահետաքրքիր ու խոստումնալից տաղավարն ու գործատուին։ Միջոցառման օրերին այցելեք Կոնվերս Բանկի տաղավար անմոռանալի փորձառություն ստանալու համար: >>>
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025 17:57
Արմինֆո. ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները: >>>
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025 15:09
Արմինֆո.Վարկավորման պահպանվող ակտիվությունը 2025թ. առաջին եռամսյակում հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթը։ Այսպես, վարկային պորտֆելի տարեկան 28%-ով աճը՝ մինչև 6.5 տրլն (16.7 մլրդ դոլար), ավելացրել է բանկերի համախառն զուտ շահույթը տարեկան 21% - ով ՝ մինչև 100.6 մլրդ դրամ (256.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած «Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի» տվյալները 31.03.2025 թ. դրությամբ։ >>>
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025 11:57
Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։ >>>
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025 11:13
Արմինֆո. Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ: >>>
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025 10:59
Արմինֆո. Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ: >>>
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:26
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը չորս անգամ իրականացվել են դոլարային, և նույնքան էլ ռուբլով գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 13% աճից դեպի 8% անկում, իսկ ռուբլով գործարքները, նախորդ ծավալի կրկնությունից հետո, այժմ ցույց են տվել ավելի քան 2 անգամ աճ է: Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ կրճատվել է 2,8-ից մինչեւ 1,2 անգամ։ >>>
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025 17:36
Արմինֆո. Ճամփորդության ամառային ուղղությունն արդեն ընտրել եք, տոմսերը գնել եք, անգամ վիզան եք հասցրել ստանալ, կարծես թե մնում է միայն հավաքել ճամպրուկը։ Իսկ եթե պետք է նո՞րը գնել։ Ինչպես միշտ՝ IDBank-ն ու Իդրամը իրենց բազմաթիվ նախաձեռնություններով ու անակնկալներով ճամփորդության սիրահարների կողքին են։ >>>
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025 12:58
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին կտրամադրի 102 մլն եվրո վարկ ՝ բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 18-ի լիագումար նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: >>>
|
Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025 17:26
Արմինֆո. «Մի դրամի ուժի» մարտ և ապրիլ ամիսները նվիրված են մեր հերոսներին՝ հայրենիքի պաշտպանության համար կյանք ու առողջություն չխնայած տղաներին ու նրանց ընտանիքներին։ >>>
|