Փոխվարչապետ․ Հայաստանը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցության ձևաչափը
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցության ձևաչափը։ Այս մասին ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Team-ը՝ «Գիտության շաբաթ»-ի տեխնոլոգիական գործընկեր
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.   Team Telecom Armenia-ն, աջակցելով գիտության և կրթության հանրահռչակմանը, հանդես կգա Հայաստանում անցկացվող <Գիտության շաբաթի> տեխնոլոգիական գործընկերոջ դերում, որը կմիավորի գիտությամբ և նորարարություններով հետաքրքրվող հազարավոր մարդկանց։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։

Հայաստանում կերկարաձգվի սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել "Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգելու մասին" կառավարության որոշման նախագիծը:

Հայաստանի ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումին
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումը (WFER IX), որին մասնակցում է նաև ՀԾԿՀ պատվիրակությունը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ։

Bloomberg. 2027 թվականի վերջին Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատ հզորության, իսկ կենտրոնում արհեստական բանականության համար տեղադրված Nvidia-ի առաջատար չիպերի քանակը կգերազանցի 70 000-ը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Կանխատեսումների համաձայն, 2027 թվականի վերջին Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատ հզորության, իսկ կենտրոնում արհեստական բանականության համար տեղադրված Nvidia-ի առաջատար չիպերի քանակը կգերազանցի 70 000-ը:

Իշխող կուսակցության պատգամավոր․ բարձրացվելու են ոչ միայն պետության բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ 20 հազար պետծառայողների աշխատավարձերը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի հանրային միջավայրում առկա է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի առաջիկա բարձրացման թյուր ընկալում. հավելավճարներ կստանան ոչ միայն վարչապետն ու կառավարության անդամները, այլ նաեւ՝ պետական ծառայության շուրջ 20 հազար աշխատակիցներ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատվելու քաղծառայողների աշխատանքի արդյունավետությունը, եւ արդյոք բացասական արդյունքների դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոնից։

Հայաստանի Կենտրոնական բանկը Դիլիջանում սեմինար է անցկացրել՝ Նոբելյան մրցանակի դափնեկրի մասնակցությամբ
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը J-PAL Europe - ի հետ համատեղ սեպտեմբերի 22-ին Դիլիջանում կազմակերպել էր տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկի՝ Աբհիջիթ Բաներջիի (Abhijit Vinayak Banerjee) մասնակցությամբ "From Evidence to Policy: Building a Culture of Experimentation" սեմինարը, որը նվիրված էր փաստերի և գիտական հետազոտությունների վրա հիմնված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

FLYONE ARMENIA-ն չվերթներ է սկսում Երևան-Բելգրադ-Երևան երթուղով
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը չվերթներ կմեկնարկի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով։

Մարտին Գալստյան․ Կառավարության և գործընկերների հետ միասին սկսում ենք «Evidence-to-Policy Lab» լաբորատորիայի ստեղծումը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկը Կառավարության և այլ գործընկերների հետ միասին ձեռնամուխ է լինում «Ապացույցներից դեպի քաղաքականություն» (Evidence-to-Policy Lab) լաբորատորիայի ստեղծմանը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ «Ապացույցներից դեպի քաղաքականություն․ փորձարկման մշակույթի ձևավորում» (From Evidence to Policy: Building a Culture of Experimentation) թեմայով սեմինարի ընթացքում։

Երևանում և Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնները կսերտիֆիկացվեն LEED չափանիշներով
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և մասնագիտացված միջազգային խորհրդատուն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նովայիսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում ընթացող բժշկական զբոսաշրջությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում։

2026 թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան փոխանցումների ներհոսքի աճը կտրուկ արագացել է՝ հասնելով 4,5 մլրդ դոլարի, ընդ որում՝ առաջատար 69%-ը ստացվել է Ռուսաստանից
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը 2026թ. հունվար-հուլիսին հասել է տարեկան էական՝ 2,6 անգամ աճի (նախորդ տարվա 5,5%-անոց անկումից հետո)՝ կազմելով $1.9 մլրդ։ Միաժամանակ, ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքն աճել է 25,1%-ով (գրեթե նույնքան, որքան նախորդ տարի՝ 25,9%)՝ հասնելով $482.1 մլն-ի։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում նվազել է մինչև 26% (նախորդ տարի 40%-ից 54% աճելուց հետո)։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով Հորդանանի ազգային էլեկտրական ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն, դոկտոր Սուֆյան Ալ-Բատայնեի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի հանդիպման արդյունքներին։

ՊԵԿ նախագահը կմասնակցի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր խորհրդի նիստին
 Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բուդապեշտում կմասնակցի  Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր խորհրդի նիստին: ՊԵԿ նախագահին գործուղելու մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Huawei ընկերությունը և Հայաստանի "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար
 Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Չինաստանում ընթացող "Advancing the Agentic World "" համաժողովի շրջանակներում Huawei Technologies ընկերությունը և Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարությունների, տաղանդների զարգացման և արդյունաբերական փոխակերպման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Պետությունը քննարկումներ է անցկացնում մասնավոր հատվածի հետ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ. պատգամավոր
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Կառավարությունում քննարկումներ են ընթանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքներ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքներ: Դրա հետ մեկտեղ, արդեն երրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը  13,3% անկումից հասել է 31% աճի, ինչին զուգընթաց կտրուկ արագացել է ռուբլով գործարքների աճը՝ 30,2%-ից հասնելով 94%-ի ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ՝ խզումը 2,2 անգամից հասցնելով մինչեւ 3,3 անգամի։

Պետական եկամուտների կոմիտեն և ԱՄՀ-ն կընդլայնեն համագործակցությունը՝ հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ Հայաստանում աշխատանքը սկսած առաքելությունների ներկայացուցիչներին՝ հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման նպատակով միջազգային առաջատար փորձի ներդրման, չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում հարկային մարմնի և դրա հնարավորությունների գնահատման համար՝ կիրառելով FITAS գործիքը (Framework for International Tax Administration Strengthening - միջազգային հարկման ոլորտում հարկային վարչարարության ամրապնդման շրջանակ)

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։

Արտ. փոխարժեքները
22.09.2026
RUB4.310.00
USD363.460.02
EUR416.74-0.31
GBP485.760.24
CAD259.00-0.53
JPY23.140.11
CNY54.25-0.01
CHF444.003.41