Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 19:00

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:41

Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:08

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատմել է, թե որքան միջոցներ կուղղվեն Հայաստանին աջակցությանը՝ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում:

Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-ից
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:43

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 13:32

Արմինֆո. Ադրբեջանը չի հրաժարվում հայկական էներգետիկայի ամենացավոտ հատվածներից մեկին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին "հարվածելու" փորձերից, որն ապահովում է երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը՝ ամենացածր սակագնով:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 17:01

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

200 ՄՎտ հզորությամբ 2-3 ատոմային էներգաբլոկները հնարավորություն կտային ավելի արդյունավետ կառավարել երկրի էներգահամակարգը. ՀԾԿՀ ղեկավար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:37

Արմինֆո.Հայաստանում յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ երկու-երեք ատոմային էներգաբլոկի առկայությունը կտար ավելի արդյունավետ կառավարելու երկրի էներգահամակարգը: Այդ մասին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը կրկին առաջադրվել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

Երևանը չի կողմնորոշվել, թե ով է Հայաստանում ԱԷԿ կառուցելու
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:43

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին կառավարության նիստում ներկայացրել է փոքր մոդուլային ԱԷԿ-ների կառուցման առավելությունները:

Չինական ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համար մրցույթներին  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:11

Արմինֆո. 2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը:

Փաշինյանը հետաքրքիր է համարում Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:40

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել. Սանոսյան
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 13:31

Արմինֆո. Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում կառուցել նոր ատոմային էներգաբլոկ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Մոսկվան պատրաստ է հայ գործընկերներին առաջարկել նոր միջուկային բլոկի կառուցման նախագծի սեփական մշակումները. Օվերչուկ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 22:03

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ դեկտեմբերի 15-ին Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

ՀՀ կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգմանը
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 13:33

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը երկրի պետական բյուջեից 65 մլն դոլար կհատկացնի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում, որը կկայանա վաղը ՝ դեկտեմբերի 14-ին:

Նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացվել. փոխնախարար
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 10:38

Արմինֆո.Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով աշխարհում  առկա տեխնոլոգիաների, երկրի էներգետիկ համակարգի հետ դրանց համատեղելիության, տեխնիկական այլ պարամետրերի հետ կապված հարցերն ուսումնասիրման եւ քննարկման փուլում են: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանում՝ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ստորագրությամբ:

Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2023, 14:23

Արմինֆո. Հայաստանը չի հրաժարվի ատոմային Էներգետիկայից, դա մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ անվտանգության ռազմավարության պահանջն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը' մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ուղիղ եթերի ժամանակ:

ԵՄ-ը 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման համար
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 11:30

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նախարար. Հաջորդ տարի կսկսվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրագործումը
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:13

Արմինֆո. Հաջորդ տարի կսկսվի Հայկական ատոմային Էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնական երկարաձգման ծրագրի իրականացումը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 19:21

Արմինֆո.

Փորձագետ. ՀԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է լրջորեն ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության վրա
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 12:33

Արմինֆո.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կոչ է հնչել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է թուրքական "Անադոլու" գործակալությունը։

 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 19:44

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10