ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024, 12:44

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Պետությունը համալիր լուծումներ է մշակում՝ Լոռիում և Տավուշում ջրհեղեղից հետո
 Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024, 14:42

Արմինֆո. Պետությունը համալիր լուծումներ է մշակում՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղից հետո։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԿԶԵՀ-ին ինքնուրույն միջազգային կազմակերպության կարգավիճակ տալու մասին արձանագրությունը
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024, 11:53

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի լիագումար նիստում վավերացրել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին (ԿԶԵՀ) ինքնուրույն միջազգային կազմակերպության կարգավիճակ տալու մասին արձանագրությունը:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ձեռնամուխ են լինում Լոռիում ջրհեղեղի հետևանքով վնասված կամուրջների վիճակի գնահատմանը
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2024, 17:00

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ձեռնամուխ են լինում Լոռիում մայիսյան ջրհեղեղի հետևանքով վնասված 8 կամուրջների տեխնիկական վիճակի գնահատմանը:

ԿԶԵՀ-ը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Քաջարանի թունելի կառուցման համար
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2024, 16:47

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից Հայաստանին 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Քաջարանի թունելի կառուցման համար: Ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի լիագումար նիստում քննարկումներ են ընթանում բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագրի շուրջ:

ԿԶԵՀ-ը կդառնա լիովին անկախ միջազգային կազմակերպություն
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2024, 14:50

Արմինֆո. Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը քննարկել է «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

 Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024, 13:04

Արմինֆո.

"Էներգաարդյունավետ տարածաշրջաններ" նախագծի շնորհիվ Հայաստանում հասարակական շենքերի էներգասպառումը 40%-ով նվազել է
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024, 11:38

Արմինֆո. "Էներգաարդյունավետ տարածաշրջաններ" նախագծի շնորհիվ Հայաստանում հասարակական շենքերի էներգասպառումը նվազել է 40%-ով: Այդ մասին փորձագիտական խորհրդատվության ընթացքում հաղորդել է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը:

"Հյուսիս-Հարավ"  ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար ԵՆԲ-ն 236 մլն եվրո վարկ կտրամադրի
 Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024, 12:31

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1»  236 մլն եվրո գումարի ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանը "Հյուսիս-Հարավ" ծրագրի հարավային հատվածի շինարարության համար մտադիր է ներգրավել 1,3 մլրդ դոլար
 Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024, 17:21

Արմինֆո.Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի միայն հարավային հատվածի կառուցման համար Հայաստանը մտադիր է ներգրավել 1,3 մլրդ դոլարի վարկ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ հաստատմանը ներկայացնելով Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ 200 մլն դոլարի վարկային համաձայնագիրը ՝ Քաջարանի թունելի կառուցման համար:

ԿԶԵՀ-ը Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտրամադրի երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024, 14:51

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, որի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում քննարկել է ԵԶԲ-ի հետ համապատասխան համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ԿԶԵՀ-ի կողմից Հայաստանին 200 մլն դոլար վարկ տրամադրելու հարցը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը
 Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024, 13:33

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԿԶԵՀ-ը հրապարակել է եվրասիական տարածաշրջանում սուվերեն ֆինանսավորման զեկույցը. Հայաստանին բաժին է ընկնում 527 մլն դոլար
 Չորեքշաբթի, 7 Օգոստոսի 2024, 15:38

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում եվրասիական տարածաշրջանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների կողմից հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալը ՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոնղոլիայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, կազմել է 2,3 մլրդ ԱՄՆ դոլար։ Նման տվյալներ են պարունակվում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հրապարակած "Սուվերեն ֆինանսավորումը եվրասիական տարածաշրջանում. 2024 թվականի առաջին կիսամյակ" զեկույցում, որը պատրաստվել է սուվերեն ֆինանսավորման տվյալների բազայի (SFD) տեղեկատվության հիման վրա։ ԿԶԵՀ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայումս ակտիվ փուլում է 96 նախագիծ, ինչը, իր հերթին, խոսում է այդ ինստիտուտների էական դերի մասին երկրներին միջոցներ տրամադրելու գործում:

Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածում կատարվել է աշխատանքների 50% - ը
 Երեթշաբթի, 30 Հուլիսի 2024, 15:36

Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է։

Կառավարությունը հավանություն է տվել ԵԱԶԲ-ից 200 մլն դոլար վարկի ստացմանը՝ Քաջարանի թունելի կառուցման համար
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024, 11:26

Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 100 մլն դոլարի վարկ կներգրավի ԿԶԵՀ-ից
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024, 11:25

Արմինֆո. Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար տարեկան 400-450 մլն դոլարի չափով վարկեր են անհրաժեշտ։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից 100 մլն դոլար տրամադրելու վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ կառավարության հուլիսի 25-ի որոշման նախագծում։

ԿԶԵՀ-ը Երևանում անցկացրել է սեմինար՝ նվիրված գնումների կազմակերպմանը և ֆինանսների կառավարմանը՝ նախագծերի իրականացման ընթացքում
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024, 16:08

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման ընթացքում գնումների և ֆինանսների արդյունավետ կառավարմանը նվիրված սեմինար է անցկացրել: Ինչպես հաղորդում է ԿԶԵՀ  մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Ֆինանսների նախարարության, գործադիր գործակալությունների, ինչպես նաև ճանապարհաշինության, ջրամատակարարման, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների արդիականացման և առողջապահության ոլորտներում նախագծերի իրականացման խմբերի ներկայացուցիչներ:

ԿԶԵՀ-ը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024, 12:33

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2024 թվականի փետրվարի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ. ԿԶԵՀ
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2024, 14:28

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը փոքր-ինչ կդանդաղի, բայց կպահպանվի բարձր մակարդակում՝ 6,3 տոկոս։ Այդ մասին ասվու0մ է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) 2024 թվականի ամառվա տարածաշրջանային տնտեսական ամփոփագրում։

«Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարական ոդիսականը. 12 տարում հանձնվել է ճանապարհի ընդամենը 10 տոկոսը
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 16:28

Արմինֆո. "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում էր ավարտել 4-5 տարվա ընթացքում, ծախսելով 1 մլրդ դոլարից պակաս գումար, այսօրվա դրությամբ իրականացվել է 10% - ով, իսկ ներգրավված վարկերի չափը 2024 թվականի մայիսի վերջին կազմել է 800,7 մլն դոլար։ Ընդ որում, 12 տարին լրանալուց հետո նախագծի համար պատասխանատուները վախենում են խոսել ինչպես դրա ավարտի ժամկետների, այնպես էլ՝ վերջնական արժեքի մասին։

Արտ. փոխարժեքները
20.12.2024
RUB3.850.02
USD395.050.14
EUR410.46-0.52
GBP494.09-5.04
CAD274.660.23
JPY25.200.04
CNY54.130.01
CHF441.540.69