Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Դրական որոշում է կայացվել Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) Բազմակողմ ճանաչման համաձայնագրին ԱՐՄՆԱԲ-ի միանալու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. "Ռոսատոմը" պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանում նախկին "Նաիրիտ" քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրագործման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են "Դաշնային էկոլոգիական օպերատոր" ընկերությունում (Ռոսատոմի ձեռնարկություն):
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2026թ. սեպտեմբեր աճել են տարեկան 54%-ով կամ 2.3 մլրդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ ավելի քան 6.532 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճն ավելի համեստ է եղել՝ 17.7% - ով կամ 638.7 մլն դոլարով՝ մինչև 4.243 մլրդ դոլար: Միայն օգոստոսին ՄՀՊ-ը աճել են չափավոր՝ 6% - ով (կամ 343.5 մլն դոլարով)՝ մեկ տարի առաջ նույն ամսվա 4.3%-ի (կամ 173.6 մլն դոլարի) դիմաց։ Ս. թ. 8 ամսվա ընթացքում ՄՀՊ-ն աճել են 28,4%-ով (կամ 1.446 մլրդ դոլարով), մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար համեստ աճ ՝ 15,1% - ով (կամ 558 մլն դոլարով): Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Արդշինբանկը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի նվիրատուների և աջակիցների համար կազմակերպված այցելությանը՝ ծանոթանալու վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այցի ժամանակ ներկայացվեց ջրանցքի վերականգնվող հատվածների վիճակը ծրագրի սկզբից մեկ տարի անց և շինարարության հաջորդ փուլերի ժամանակացույցը։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. "Ռոսատոմ" պետական կորպորացիան հայկական կողմին առաջարկում է 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էլեեկտրակայանի կառուցում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո։ «Պետական կադրերի բանկ» ծրագրի հաջորդ փուլը կշարունակվի 2027 թվականին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. «Ռոսատոմ» պետական կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ: Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը: Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական և միջազգային քարտերի հնարավորություններով:
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի տնտեսավարող սուբյեկտների կողմից խաղողի գնման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները։ Այդ մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցմանը վերջինիս մասնակցության հարցը: Այդ մասին սեպտեմբերի 3 - ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 80 միլիոն եվրոյի վարկ՝ ուղղված մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը: Սեպտեմբերի 3-ի նիստում Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարել համապատասխան համաձայնագիր կնքել հիմնադրամի հետ:
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվել է TUMO Camp 2026 ճամբարը։
|
Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։ Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում:
|
Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Հայկական ատոմակայանը (ԱԷԿ) ունի շահագործման ժամկետ, սակայն այդ ժամկետը չի սահմանում աշխարհի ոչ մի կառավարություն, քանի որ ԱԷԿ-ն ունի շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետ, որը սահմանված է մինչև 2036 թվականը: Այդ մասին օգոստոսի 12-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայկական ԱԷԿ-ը պետք է փակվի։
|