ՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամները
 Երեքշաբթի, 20 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է շրջանառությունից երկրորդ սերնդի թղթադրամների վերջնական դուրսբերման մասին: Ինչպես ասվում է գլխավոր բանկի հաղորդագրության մեջ, 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:

Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։

Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։  

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty  մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։

Կառավարությունը հաստատել է Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի շինարարության ֆինանսական շրջանակն ու ժամանակացույցը
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Հունիսի 14-21-ը Հայաստանում կանցկացվի "CyberGEN" կիբեռանվտանգության 4-րդ ամենամյա համաժողովը
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո.Հունիսի 14-21-ը Դիլիջանում կանցկացվի կիբեռանվտանգությանը նվիրված շաբաթ ՝ 4-րդ ամենամյա ""CyberGEN" " համաժողովը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մանրամասները մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը, Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն և CyHub Armenia նախագծի ղեկավար Մարի Բարսեղյանը, Hexens-ի տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:

Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Բանկից տեղեկացնում են, որ վերաբացվել է Արաբկիր մասնաճյուղը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը  
 Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի մտերիմ ընկերոջ, դաշնակահար, երգչուհի, երաժշտագետ, ուսուցչուհի Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին, ով Եվրոպային ներկայացրեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը։

Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսի 15-ից շրջանառության մեջ է դնում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման թղթադրամներ
 Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ. օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024,

Արմինֆո. Երեք տարի անընդմեջ  Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և  կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ,  համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Երևանում էներգախնայող լամպերի օգտագործմամբ գիշերային լուսավորությունը երկարացվել է 1 ժամով
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2024,

Արմինֆո. Այս պահի դրությամբ Երևանում հաջողվել է LED լամպերի ներդրման շնորհիվ մեկ ժամով ավելացնել գիշերային լուսավորության տևողությունը ՝ առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Այդ մասին հունվարի 22-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը

ՀՀ կենտրոնական բանկը 2023թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ կդնի հազար դրամ անվանական արժեքով 3-րդ սերնդի թղթադրամների նոր խմբաքանակ
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2023 թվականի հունվարի 23-ից շրջանառության մեջ կդնի 3-րդ սերնդի 1000 դրամ անվանական արժեքով կոմպոզիտային թղթադրամի նոր խմբաքանակ։ Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: Այդ մասին նշվում է դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

«Բանդ ա Տիղեքս». ֆրանսիական հեծանվային շոու ծրագիր՝ Հայաստանում  
 Շաբաթ, 11 Հունիսի 2022,

Արմինֆո.Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։

Չի-Ֆուն Չան.  Հայաստանը կարող է դառնալ մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող
 Ուրբաթ, 19 Նոյեմբերի 2021,

Արմինֆո. Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության  թվայնացման հեռանկարները։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
 Շաբաթ, 16 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Հայաստանի գործարարները քննարկել են կորպորատիվ կառավարման խնդիրներն ու փորձը
 Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,

Արմինֆո. Անցյալ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված միջազգային համաժողով` "Կորպորատիվ կառավարման արդի միտումները. միջազգային փորձը եւ հայկական իրականությունը": Համաժողովն ընթանում էր "Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ" կարգախոսի ներքո։ Համաժողովի կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակիցը Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին խնդրեց պատմել այն մասին, թե ինչպես է ընթացել համաժողովը, եւ ինչ հետեւություններ են արվել դրա արդյունքում:

Երեւանում տեղի կունենա կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված առաջին միջազգային խորհրդաժողովը  "Ինտեգրում, վստահություն, ներդրումներ" կարգախոսով
 Երկուշաբթի, 10 Մայիսի 2021,

Արմինֆո. Հայաստանի գործարարության պատմության մեջ առաջին անգամ մայիսի 21-ին Երեւանում տեղի կունենա կորպորատիվ կառավարման համակարգի ձեւավորման հարցերին նվիրված "Կորպորատիվ կառավարման արդի միտումները. Միջազգային փորձը եւ հայ իրականությունը" միջազգային խորհրդաժողովը՝"Ինտեգրում, վստահություն, ներդրումներ" կարգախոսի ներքո:

«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
 Երկուշաբթի, 11 Հունվարի 2021,

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Երեւանի Արաբկիր վարչական շրջանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր եւ զբոսայգի
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր եւ զբոսայգի: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում դրական որոշում է կայացրել "Հայկ-88" ՍՊԸ-ին պատկանող Կոմիտասի 49/9 և Կոմիտասի 49/10 հասցեում շինությունը քանդելու և այդ վայրում շինարարություն կատարելու, ինչպես նաև այգու վերաբերյալ:

Արտ. փոխարժեքները
27.02.2026
RUB4.88-0.02
USD377.00-0.04
EUR444.78-0.13
GBP507.97-2.39
CAD275.730.08
JPY24.17-0.01
CNY54.96-0.15
CHF487.901.02