Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն, որը ստանձնել էր COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ ապահովելով միջազգային լայնամասշտաբ միջոցառման անխափան կապն ու տեխնոլոգիական հիմքը, համաժողովին իր մասնակցությունն ամփոփել է պանելային քննարկման կազմակերպմամբ:

Ռուսաստանը խնդրել է կասեցնել հայ արտադրողի արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ռոսսելխոզնադզորը խնդրել է Հայաստանին կասեցնել Ռուսաստան ուղարկվող Modus Granum արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը, որը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից: Սահմանափակումը առաջարկվում է ուժի մեջ մնալ մինչև ռուսական գործակալության մասնագետների կողմից ընկերության ստուգումը, հաղորդում է «Ագրոէքսպերտ»-ը:

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։

Պապոյան․ Նոյեմբերից Հայաստանը կսկսի գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ դեպի ԱՄԷ
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները դեպի Արաբական Միացյալ Էմիւություններ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարը ջերմոցային վարդերի աճեցման ոլորտի հարցեր է քննարկել արտադրողների հետ
 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ։

ՀՀ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական արտահանողների աջակցության ևս մեկ ծրագիր
 Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները կշարունակեն իրականացնել ծրագիր՝ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված սահմանափակումների պատճառով դժվարին իրավիճակում հայտնված գյուղատնտեսական արտահանողներին օգնելու համար: Ծրագիրը հաստատվել է սեպտեմբերի 3-ին կառավարության նիստում:

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում  պաշտոնապես բացվել է  արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը:

Ջերմոցներում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող սուբյեկտները կկարողանան փոխել իրենց վարկ տրամադրած ֆինանսական հաստատությունը
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026,

Արմինֆո: Ջերմոցային գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական բիզնեսները կկարողանան փոխել իրենց վարկ տրամադրած ֆինանսական հաստատությունը: Այս որոշումը կայացվել է կառավարության նիստում:

Հայաստանը զգալի ներուժ է տեսնում Իրանի հետ գյուղատնտեսական համագործակցության մեջ. Պապոյան
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա, մասնավորապես՝ բուսաբուծության, անասնապահության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների ոլորտներում: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Ակբար Ֆաթհիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ալմաթիում՝ ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակներում։

Այս տարվա հուլիսին արտահանման մատակարարումներ իրականացրած տնտեսվարող սուբյեկտները երկրի պետական բյուջեից կստանան 5.365 միլիարդ դրամի ֆինանսական օգնություն
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Այս տարվա հուլիսին արտահանման մատակարարումներ իրականացրած տնտեսվարող սուբյեկտները պետական բյուջեից կստանան 5.365 միլիարդ դրամի ֆինանսական օգնություն: Որոշումը կայացվել է կառավարության նիստում:

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի օպերատորների կողմից այս տարվա օգոստոսին կրած վնասները
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի տնտեսվարողներին այս տարվա օգոստոսին Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված սահմանափակումների հետևանքով կրած վնասները: Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 30-ին կայացած կառավարության նիստում:

Հայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում լոլիկի և լոլիկի մածուկի ներմուծման վրա
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում լոլիկի և լոլիկի մածուկի ներմուծման վրա: Որոշումը կայացվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում:

Գյուղատնտեսական արտադրանք մթերողները սահմանափակում են արտադրանքի ընդունումը հայ ֆերմերներից
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսական արտադրանք մթերողները՝ վերամշակող ձեռնարկությունները, սկսել են սահմանափակել հայ ֆերմերներից գյուղմթերքի ընդունման ծավալները։ Այսօր Արարատի մարզում մի քանի տասնյակ ֆերմերներ ժամանակավորապես փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ որպես բողոքի ակցիա:

Կարծիք. Հայ արտադրողը ծանր իրավիճակում է հայտնվել ռուսական շուկայի փակման և դրան այլընտրանքների բացակայության պայմաններում
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում գյուղմթերք արտադրողը ծանր իրավիճակում է հայտնվել ռուսական շուկայի փակման և դրան այլընտրանքների բացակայության պայմաններում՝ չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին: Այդպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

ՀՀ կառավարությունը արտահանողների նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար կհատկացնի 3.140 միլիարդ դրամ
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026,

Արմինֆո: ՀՀ կառավարությունը արտահանողների նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար կհատկացնի 3.140 միլիարդ դրամ: Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 9-ին կայացած նախարարների կաբինետի նիստում:

Կապանում կայացել է "Նեքսուս-2" նախագծի մրցութային հանձնաժողովի նիստ
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026,

Արմինֆո.Կապանում տեղի է ունեցել "Նեքսուս-2" նախագծի մրցութային հանձնաժողովի նիստ: 

Կառավարությունը կընդլայնի աջակցությունը ծաղկի բիզնեսին՝ արտահանման մատակարարումների ավելացման համար. Պապոյան
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հաջորդ նիստում որոշում կկայացնի ծաղիկ արտադրողների համար փոխհատուցման ծավալների ավելացման մասին, ինչը կօգնի նրանց մեծացնել արտահանման մատակարարումները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հաագայում քննարկել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.  Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ։

Արտ. փոխարժեքները
24.11.2026
RUB4.400.01
USD360.470.12
EUR394.39-0.70
GBP471.10-1.14
CAD251.370.01
JPY22.63-0.02
CNY54.110.04
CHF429.13-0.47