Աղբյուրներ․ Ռուսական երկաթուղիների ղեկավարը հոկտեմբերի 13-ին կայցելի Երեւան
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը հոկտեմբերի 13-ին կժամանի Երեւան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

«Ռոսատոմը» հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականը
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  «Ռոսատոմը» եւ Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման անվտանգությունը մինչեւ 2031 թվականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով ռուսական պետական կորպորացիայի հաղորդագրությանը:

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը և AI գործարանների թվի աճը կառավարությանը դրդում են որոշում կայացնել նոր հզոր ԱԷԿ կառուցելու մասին
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու Հայաստանում AI գործարանների թվի աճը կառավարությանը մղում են նոր հզոր ատոմակայան կառուցելու որոշմանը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Infocom ռեսուրսին տված հարցազրույցում։

Փաշինյան. Հայաստանի կառավարությունն ունի երկաթուղիների կոնցեսիոն համաձայնագիրը լուծելու համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, սակայն չի դիմի դրան
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունն ունի Ռուսաստանի Դաշնության հետ հայկական երկաթուղիների վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ իրավական գործիքակազմն ու հիմքերը, սակայն նման միջոցի չի դիմի։ Այս մասին Infocom-ի հետ իր հարցազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի շահագործման հարցը
 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին երկաթուղային երկու հատվածների վերականգնման առնչությամբ
 Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման առաջարկին, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ամենայն հավանականությամբ, մոդուլային կայանները մեզ համար բավարար չեն լինի․ Փաշինյան
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ մոդուլային ատոմային էլեկտրակայանների հզորությունները բավարար չեն լինի ՝ հաշվի առնելով Հայաստանում արհեստական բանականության զարգացման հեռանկարները: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում։

ՀԾԿՀ նիստում որոշում է ընդունվել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ սահմանելու մասին
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։

Ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Սեպտեմբերի 30-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Լիխաչով․ "Ռոսատոմը" Հայաստանին առաջարկում է 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի կառուցում
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  "Ռոսատոմ" պետական կորպորացիան հայկական կողմին առաջարկում է 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էլեեկտրակայանի կառուցում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Լիխաչով․ Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի իր նոր ԱԷԿ-ի տեխնիկական տեսքի մասին
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի երկրի նոր ատոմակայանի տեխնիկական տեսքի և այն կառուցող գործընկերների մասին։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Փաշինյան. նոր ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ ՝ հաշվի առնելով գինը և որակը
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Տեղի են ունեցել նոր հանրային լսումներ՝ ՀԷՑ ՓԲԸ 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Երևանում կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի  5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի իրականացմանը
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին։

ՂՌՀԻ առաջատար փորձագետ. Հայաստանի ԵՈՒ կառավարման կոնցեսիայի փոխանցումը Ղազախստանին բավական քննարկվող հարց է Երեւանում
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի երկաթուղիների (ԵՈՒ) կառավարման կոնցեսիայի փոխանցումը Ղազախստանին բավական քննարկվող հարց է Երեւանում։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևը՝ APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանի Վայոց ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը արտոնություններ կստանա հումքի և սարքավորումների ներմուծման ժամանակ
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հումքի և սարքավորումների ներմուծման ժամանակ արտոնություններ կստանա։  Ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչների և պարագաների, հումքի ու նյութերի՝ մաքսատուրքից ազատելու մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստում։

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։

ՀԿԵ-ն հայտնում է գնացքների չվացուցակի փոփոխությունների մասին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) հայտնում է գնացքների չվացուցակի փոփոխությունների մասին։  Մասնավորապես, սեպտեմբերի 25-ից Գյումրի կայարանից Երևան-Գյումրի-Երևան №100/101 արագընթաց միջքաղաքային էլեկտրագնացքը կմեկնի ժամը 17:55-ին՝ նախկին 19:40-ի փոխարեն։

ԶՊՄԿ-ը ներկայացրել է  կայուն զարգացման մասին իր հինգերորդ հաշվետվությունը 2025թ. համար. առաջին անգամ Հայաստանում անցկացվել են TNFD և DMA գնահատումներ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ներկայացրել է 2025 թվականի իր հինգերորդ կայուն զարգացման հաշվետվությունը, որում ամփոփված են կայուն զարգացման ոլորտում ընկերության հիմնական արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի առաջնահերթությունները:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման գործընթացը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր համաժողովի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26