Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 16-20-ը դիտվել է դոլարով և ռուբլով գործարքների աճ, ինչին զուգընթաց վերսկսվել են եվրոյով գործարքները՝ ավելի քան մեկ ամիս բացակայությունից հետո։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճը դանդաղել է 2,2 անգամ՝ մինչև 26%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 4,4% անկումից հասել է 98% զգալի աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում դոլարով գործարքների նկատմամբ՝ 1,5 անգամ խզմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ գերակշռում էին դոլարային գործարքները, սակայն՝ ռուբլով գործարքների նկատմամբ աննշան տարբերությամբ։ |
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,
Արմինֆո.Բարձր տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման շարժիչ ուժը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական նախարար Դավիթ Թադևոսյանը՝ ելույթ ունենալով Digitec XX միջազգային ֆորում-ցուցահանդեսի բացմանը, որն այս տարի անցկացվում է World's New AI Hub կարգախոսի ներքո: |
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է, համապատասխանաբար, 6,6 և 5,8 անգամ: Այս ֆոնին չեն կարող հարցեր չառաջացնել ընդդիմության այն մեղադրանքները, թե ներկայիս իշխանության օրոք պետական պարտքը 2 անգամ ավելացել է։ Այդ մասին նոյեմբերի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ներկայիս կառավարության օրոք պետական պարտքն ավելացել է 1.7 անգամ, ոչ թե՝ 2 անգամ։ |
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,
|
Հայաստանում սկսվել է պետական համակարգում ԱԲ-ի պատասխանատու օգտագործման հայեցակարգի մշակման աշխատանքը
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնության շրջանակում անցկացված ԱԲ Ագորային (AI Agora)։ «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով միջոցառումը նվիրված էր արհեստական բանականության անվտանգ և պատասխանատու կիրառմանը և մեկ հարթակում համախմբել էր պետական կառավարման, գիտության, կրթության և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների։ |
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
Արմինֆո.Նոյեմբերի 19-ին Բանգկոկում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովին, որի ընթացքում ընտրվել է փոխնախագահ, վարել նիստերից մեկը և հանդես եկել ելույթով։ |
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
Արմինֆո. AECOM ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին Հայաստանում էին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները և դիտարկելու ԹՐԻՓՓ-ի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։ |
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026,
ԱրմԻնֆո։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագիր կնքել EPIC նախաձեռնության (Facility for Eastern Partnership Investment in Connectivity - «Ներդրումներ Արևելյան գործընկերության կապակցվածության ոլորտում») շրջանակում, որը կուղղվի Հայաստանի ռազմավարական տրանսպորտային ենթակառուցվածքների նախապատրաստմանը և զարգացմանը։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել ԵՆԲ-ի հետ համապատասխան համաձայնագրի կնքմանը։ |
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
Արմինֆո.Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ընդհանուր շուրջ 87.5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար։ |
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ներկայացրել են ապրանքների ցանկը, որոնք մակնշվելու են փորձնական ծրագրի շրջանակներում։ Վերջինս իրականացվում է նոյեմբերի 1-ից 30-ը։ Այս մասին հայտնում է Կոմիտեի մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ տեղի ունեցած Հանրային խորհրդի նիստի արդյունքներին։ |
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը կրկին սկսել է աճել, սակայն նախորդ տարվա մակարդակից առաջ է անցել աննշան՝ 76%-ից հասնելով 76,4%-ի։ Դա տեղի է ունենում գործող պայմանագրերի թվի տարեկան աճի արագացման ֆոնին՝ 8,2%-ից մինչև 10,3%, ապահովագրավճարների ծավալի աճի աննշան դանդաղման պայմաններում՝ 17,8%-ից մինչև 17%, ինչպես նաև հատուցումների ծավալի նկատելի արագացած աճի պայմաններում՝ 8,5%-ից մինչև 18%։ Այդ մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները։ |
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,
|