Հայաստանն արժանացել է PATWA միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության երկու մրցանակի
 Հինգշաբթի, 5 Մարտի 2026,

Արմինֆո.  ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը մասնակցել է PATWA (Խաղաղօվկիանոսյան Զբոսաշրջային Հրատարակիչների Ասոցիացիայի ) կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը։

FLYONE ARMENIA-ն հատուկ ակցիայի շրջանակում առաջարկում է մատչելի ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթում
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026,

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026 թվականի փետրվարի 19-ին կիրականացնի ավիատոմսերի վաճառքի մեկօրյա ակցիա մի շարք հայտնի ուղղություններով:

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
 Շաբաթ, 17 Հունվարի 2026,

Արմինֆո. Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
 Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը կհրաժարվի "Համաշխարհային առևտրի կենտրոն" (WORLD TRADE CENTER ) ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում "Հայփոստ" ՓԲԸ համապատասխան բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի իրացումից: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին՝ հերթական նիստում։

FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ տոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք դրամից
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. FLYONE ARMENIA-ն հայտարարել է աննախադեպ ակցիայի մասին․ միայն 2025թ. հոկտեմբերի 13-ին՝ FLYONE ARMENIA ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսեր՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:

FLYONE ARMENIA-ն ուղիղ չվերթով Երևանը կկապի Կրասնոդարի հետ
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Կրասնոդար - Երևան երթուղով։

Fitch Ratings. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին շրջանակային համաձայնագիրը կարող է նպաստել վարկավորման դրական միտումներին
 Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի (BB-/կայուն) եւ Ադրբեջանի (BBB-/կայուն) միջեւ խաղաղության մասին շրջանակային համաձայնագիրը դրական քայլ է համապարփակ համաձայնագրի ճանապարհին եւ նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը, սակայն խոչընդոտները պահպանվում են: Խաղաղության համաձայնագրի ձեռք բերումը հազիվ թե անմիջապես ազդի երկու երկրների վարկանիշների վրա, բայց կարող է աջակցել դրական միջնաժամկետ վարկային միտումներին, մասնավորապես, առևտրի ընդլայնման հաշվին, որը կարող է խթանել աճը, թեև դժվար է դա գնահատել քանակապես: Այդ մասին նշվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրությունում:

ԱՊՊԱ սակագների էական բարձրացումը Հայաստանի ապահովագրական շուկային թույլ է տվել զգալիորեն ավելացնել շահույթը
 Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025,

Արմինֆո Ընթացիկ տարվա փետրվարից ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) սակագների էական բարձրացումը թույլ է տվել ապահովագրական ընկերություններին զգալիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը և հասնել էական շահույթի:

Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՌԴ-ին հայկական ծաղիկների մատակարարման ժամանակ բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերը: Այդ մասին ասվում է "Ռոսսելխոզնադզոր"-ի պաշտոնական հայտարարության մեջ ՝ հղում անելով հայկական կողմի խնդրանքով "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեի տեսակապի ձևաչափով բանակցություններին Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:

Team Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը ՝ Team Telecom Armenia ընկերությունը, մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործարկել է 5G ցանցը: Այդ մասին Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրվա առթիվ շնորհավորական տեսաուղերձում հայտարարել է Team Telecom Armenia -ի գլխավոր տնօրեն Հայկ Եսակյանը։

Փորձագետ. Անշարժ գույքի իրացման առումով ակնկալում ենք նվազում, բայց կառուցապատման տեմպերն իներցիայով կաճեն
 Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Այս տարին մենք անվանեցինք սև ուրբաթ, որովհետև բոլորն էլ իրացման լավ տեմպեր ունեին, բայց այսօր արդեն պատրաստվում ենք հաջորդ տարվա մարտահրավերներին։ Այդ մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում նշել է "Կառուցապատողների հայկական ասոցիացիա" ՀԿ վարչության անդամ Արմեն Սաքապետոյանը ՝ կառուցապատման ոլորտում տարվա արդյունքներին նվիրված միջոցառման հարթակներում։

ԶՊՄԿ ղեկավար. Անցումային մետաղները նոր գազ եւ նավթ են Հայաստանի նման երկրների համար
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ամբողջ աշխարհում կա ընդամենը 34 նոր պղնձե նախագիծ, այսինքն ՝ 5 անգամ պակաս, քան անհրաժեշտ է միայն առաջիկա 25 տարիների ընթացքում էլեկտրական մեքենաների արտադրության համար: Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ Mining Armenia Forum-ի բացման ժամանակ, որն անցկացվել է "Ժամանակակից հանքարդյունաբերություն. Հայաստանի ռեսուրսների խնդիրներն ու հնարավորությունները համաշխարհային տնտեսության համատեքստում" թեմայով:

Շոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունը
 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացումն ու թուրքական հնարավոր տնտեսական էքսպանսիան մտահոգություններ են առաջացնում Հայաստանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական շուկայում թուրքական սննդամթերքի գերմրցունակությանը: ACCESS վերլուծական կենտրոնի փորձագետները գնահատել են թուրքական սննդամթերքի մրցունակության մակարդակը Հայաստանում՝ սահմանի բացման դեպքում, ինչպես նաև դիտարկել հնարավոր ռիսկերին դիմակայելու հնարավոր ուղիները:

էկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտում
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Նախորդ տարիների համեմատ այսօր Հայաստանում խաղողի մթերման գներն աաաճել են. այսօր շատ ձեռնարկություններ խաղողը ֆերմերներից գնում են 140-150 դրամով, ինչը բավականին բարձր գին է: Այդ մասին ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Վերջ Վրաստանից "գորշ առևտրին". ՊԵԿ-ը փակում է ոչ միայն մանր ձեռնարկատիրության թթվածինը
 Երեքշաբթի, 2 Ապրիլի 2024,

Արմինֆո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է խստացնել հետիոտն կարգով անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման նորմերը, սահմանելով ավելի խիստ նորմեր, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած նորմերը: "Սահմանափակումների տակ կհայտնննվի ոչ միայն մանր ձեռնարկատիրությունը, այլև՝ մենք բոլորս", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանը:

Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024,

Արմինֆո. Արարատբանկը որդեգրել է կայուն զարգացման սկզբունքներին համահունչ քաղաքականություն, քանի որ առանց ESG (Environmental, Social, Governance) ասպեկտների պահպանման անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան: Այդ մասին մարտի 6-ին "Բիզնեսի առաջատարությունը օրենսդրական պահանջներից դուրս" թեմայով պանելային քննարկման ժամանակ նշել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ESG ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը՝ ROBUST ARMENIA-2024 ամենամյա համաժողովի շրջանակում:

Հայկական բանկերի շահույթն աճում է՝ վարկավորման արգելակման ֆոնին
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023,

Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթը շարունակում է աճել պրոգրեսիվ տեմպերով՝ տնտեսության վարկավորման լուրջ արգելակման ֆոնին։ Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 3,4 անգամ ՝ տարեկան 2,2 անգամ աճի դեպքում, հասնելով 70 մլրդ դրամի (180 մլն դոլար) արտարժույթով եւ արժեթղթերով գործարքների հաշվին ՝ վարկավորման արգելակման ֆոնին։

Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի "Doing Digital - բացահայտելով թվային ապագան" առաջին ֆորումը
 Երեքշաբթի, 14 Մարտի 2023,

Արմինֆո.Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: 

Հայաստանի բանկերի շահույթը 3 անգամ աճել է ոչ տոկոսային եկամուտների աննախադեպ աճի հաշվին
 Շաբաթ, 21 Հունվարի 2023,

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2022 թվականին աճել է 3 անգամ ՝ հասնելով 263 մլրդ դրամի (668 մլն դոլար)՝ ոչ տոկոսային եկամուտների աննախադեպ 4 անգամ աճի հաշվին։

2022 թվականին Հայաստանը հավաքել է 1 տրլն 926 մլրդ դրամի հարկեր՝ նախատեսված 1 տրլն 844 մլրդ դրամի դիմաց
 Երկուշաբթի, 9 Հունվարի 2023,

Արմինֆո. 2022 թվականին Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը 1,7% - ով գերազանցում է նախորդ տարվա ճշգրտված 1894.3 մլրդ դրամի ցուցանիշը, եւ 4,4% - ով գերազանցում է  1843.9 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշը։

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86