Հայաստանի դեսպանը ծանոթացել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության տեխնոպարկի գործունեությանը
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները "BB-/B" մակարդակում "Դրական" կանխատեսմամբ՝ 2026-2027թթ. ակնկալելով ՀՆԱ-ի 4,9-5,1 տոկոս աճ
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

Արմինֆո. S&P Global Ratings -ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով "BB - /B" մակարդակում ՝ պահպանելով երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը "Դրական": Ընդ որում, S & P Global Ratings-ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը 2026 թվականին կդանդաղի մինչև 4,9% (2025 թվականի 7,1%-ից), որից հետո 2027 թվականին կարձանագրվի տեմպերի արագացում մինչև 5,1%, իսկ արտահանումը  երկնիշ անկումից կհասնի 2,2% աճի 2026 թվականին՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 3,7% ։ Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված է այդ վարկային գործողության հիմնավորումը։

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։

2027 թվականին պետք է լինի վերջնական որոշում այն մասին, թե ինչ ատոմակայան կկառուցվի Հայաստանում, և՝ ում արտադրության. Փաշինյան
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  2027 թվականի ընթացքում պետք է լինի վերջնական որոշում այն մասին, թե ինչ ատոմակայան կկառուցվի Հայաստանում և՝ ում արտադրության։ Այդ մասին օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

FinRating ArmInfo. ԱՊՊ ապահովագրավճարները շարունակում են աճել, մինչդեռ առողջության ապահովագրավճարները նվազում են
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) վճարները շարունակում են աճել, մինչդեռ առողջության ապահովագրության վճարները նվազում են:

Հայաստանի 14.5 միլիարդ դոլար պետական պարտքը մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահում է 4.7 հազար դոլարի մակարդակին
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո.Հայաստանում պետական պարտքը 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 14.543 միլիարդ դոլար, մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահպանելով 4.7 հազար դոլարի մակարդակին: Տարեկան կտրվածքով պետական պարտքի աճը դանդաղել է երկնիշ 13%-ից մինչև 5%, ինչը դանդաղեցրել է մեկ շնչի հաշվով պարտքի բեռի աճը մինչև 4.3% (մեկ տարի առաջվա 4.5 հազար դոլարի համեմատ):

Սոֆիայից դեպի Երևան ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ին
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Բուլղարիայի դեսպանատունը Հայաստանում հայտարարում է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների վերսկսման մասին՝ սկսած 2026 թվականի նոյեմբերի 7-ից:

Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ
 Կիրակի, 23 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ 

Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքի գործարքները 2026թ. առաջին կիսամյակում  37%-ով աճել են
 Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,

Արմինֆո. 2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2 313 գործարք, ինչը 27,1%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից կատարվածներին բաժին է ընկել 6,9% (գրեթե՝ ինչպես մեկ տարի առաջ՝ 6,8%)։ Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

ՊԵԿ-ում քննարկվել են կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական կարգավորումներն ու ռիսկերը
 Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային և իրավական կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ։ ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, քննարկմանը մասնակցել են նաև ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։

Հայաստանում բնակարանների գներն աճում են, ընդ որում՝ հատկապես նկատելի է մարզերում։
 Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Երևանի բազմաբնակարան շենքերի անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2026թ. առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 9,1%-ով (նախորդ տարվա 0,9%-ի դիմաց)՝ կազմելով միջինը 505.9 հազար դրամ/1 քմ։ Միաժամանակ մարզերում հաշվետու ժամանակահատվածում բնակարանների միջին շուկայական արժեքը զգալիորեն ավելի նկատելի է աճել՝ 18,2%-ով, ինչը գրանցվել էր նաև մեկ տարի առաջ, երբ աճը կազմել էր 14,3%։ Այդ մասին վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

«A&M Rare» ընկերության նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 40 միլիոն եվրո՝ ամբողջությամբ արտասահմանյան կապիտալի հաշվին
 Շաբաթ, 22 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆոԱրմինֆո: Օգոստոսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Փափոյանն այցելել է Կոտայքի մարզում գործող «A&M Rare» (RARE WATER) ՍՊԸ:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 21-ին դոլարային գործարքների ծավալն աճել է մինչեւ 200 մլն դոլար՝ գրեթե անփոփոխ փոխարժեքի դեպքում
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 21 - ին գնվել է 193.7 մլն դոլար՝ 364,93 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել 179.7 մլն դոլար 365,40 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, ինչը նախորդ օրվա (օգոստոսի 20) առքուվաճառքի ծավալները գերազանցում է ավելի քան 4-5 անգամ՝ առքի փոխարժեքի 1,35 կետով աճի և վաճառքի փոխարժեքի 0,5 կետով անկման դեպքում: Ընդ որում, երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի՝ ներառյալ, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը տատանվել է 27-42.4 մլն դոլարի, և վաճառքի ծավալը՝ 42.4 - 68.7 մլն դոլարի սահմաններում, իսկ փոխարժեքը երկու դեպքում էլ նվազել է։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։

«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

Արմինֆո.         IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

"Լույս" հիմնադրամ. միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ծախսերը կտրուկ աճել են
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Կտրուկ աճել են միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման ծախսերը: Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հաղորդագրությունում, որը վերլուծել է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Փաշինյանի մոտ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարարը գործատուների հետ քննարկել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկման ընթացակարգը
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օգոստոսի 21-ին հանդիպել է  գործատուների հետ։ Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման նպատակը 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկման ընթացակարգի քննարկումն էր։

Իրանի դեսպանը Թավրիզ-Երևան չվերթի վերսկսումը համարել է զբոսաշրջության խթանման կարևոր քայլ
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Օգոստոսի 20-ին, երկամյա ընդմիջումից հետո, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Թավրիզ-Երևան չվերթի վերսկսման արարողություն: Այս օդային երթուղու վերսկսումը աջակցվել է Երևանում Իրանի դեսպանատան կողմից:

Հայաստանում պարտադիր ավտոտրանսպորտային միջոցի պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) վնասի հարաբերակցությունը նվազում է արդեն երրորդ ամիսը, սակայն պոլիսները շարունակում են թանկանալ
 Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում պարտադիր ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) վնասի հարաբերակցությունը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին նվազել է մինչև 72.5%՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 74.4%-ի համեմատ: Սա նկատվում է գործող պայմանագրերի թվի տարեկան աճի արագացման՝ 7.9%-ից մինչև 9.3%, ապահովագրավճարների ծավալի՝ 17.4%-ից մինչև 18.3% և հատուցումների ծավալի աճի ավելի նկատելի արագացման՝ 7.4%-ից մինչև 17.9% ֆոնին:

Արտ. փոխարժեքները
24.08.2026
RUB4.36-0.01
USD365.380.22
EUR426.22-1.09
GBP497.87-0.50
CAD264.02-1.72
JPY22.95-0.06
CNY54.350.02
CHF455.25-1.77