Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո.ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը: |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ. Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մարիա Կարապետյանը, հանձնաժողովի անդամներ Լևոն Լևոնյանը, Էդգար Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Սյուզաննա Ավետիսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակության հետ։ |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։ |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի հանրային միջավայրում առկա է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի առաջիկա բարձրացման թյուր ընկալում. հավելավճարներ կստանան ոչ միայն վարչապետն ու կառավարության անդամները, այլ նաեւ՝ պետական ծառայության շուրջ 20 հազար աշխատակիցներ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատվելու քաղծառայողների աշխատանքի արդյունավետությունը, եւ արդյոք բացասական արդյունքների դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոնից։ |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը J-PAL Europe - ի հետ համատեղ սեպտեմբերի 22-ին Դիլիջանում կազմակերպել էր տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկի՝ Աբհիջիթ Բաներջիի (Abhijit Vinayak Banerjee) մասնակցությամբ "From Evidence to Policy: Building a Culture of Experimentation" սեմինարը, որը նվիրված էր փաստերի և գիտական հետազոտությունների վրա հիմնված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը: |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը Կառավարության և այլ գործընկերների հետ միասին ձեռնամուխ է լինում «Ապացույցներից դեպի քաղաքականություն» (Evidence-to-Policy Lab) լաբորատորիայի ստեղծմանը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ «Ապացույցներից դեպի քաղաքականություն․ փորձարկման մշակույթի ձևավորում» (From Evidence to Policy: Building a Culture of Experimentation) թեմայով սեմինարի ընթացքում։ |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը 2026թ. հունվար-հուլիսին հասել է տարեկան էական՝ 2,6 անգամ աճի (նախորդ տարվա 5,5%-անոց անկումից հետո)՝ կազմելով $1.9 մլրդ։ Միաժամանակ, ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքն աճել է 25,1%-ով (գրեթե նույնքան, որքան նախորդ տարի՝ 25,9%)՝ հասնելով $482.1 մլն-ի։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում նվազել է մինչև 26% (նախորդ տարի 40%-ից 54% աճելուց հետո)։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։ |
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով Հորդանանի ազգային էլեկտրական ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն, դոկտոր Սուֆյան Ալ-Բատայնեի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի հանդիպման արդյունքներին։ |