STATUS կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց Արդշինբանկի STATUS ծառայությունը
 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Երևանում՝ Տերյան 66 հասցեում, Արդշինբանկը բացել է նոր STATUS կենտրոնը։ Այս կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց բանկի STATUS ծառայությունը, որը պրեմիում դասի անհատական բանկային և ֆինանսական ծառայությունների փաթեթ է և մեկ համակարգում միավորում է հաճախորդի ամենօրյա բանկային գործառնությունները, կապիտալի կառավարումը և կենսակերպին ուղղված համալիր առաջարկներ։

Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հասանելի է կենսաթոշակային ֆոնդի ընտրության և փոփոխության նոր հնարավորությունը։ Այսուհետ Արդշինբանկի հաճախորդները կարող են ընտրել կամ փոխել իրենց կենսաթոշակային ֆոնդն անմիջապես մոբայլ հավելվածում՝ առանց բանկ այցելելու։

Վերլուծություն. ինչ է կատարվում Հայաստանի բանկային համակարգում և դրա շուրջ (մաս առաջին)
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում երկրորդ տարին անընդմեջ պահպանվում է չաշխատող վարկերի (NPL) աճի բարձր տեմպը ։ Այդ մասին է վկայում Հայաստանի բանկերի. ֆինանսական վարկանիշը՝ 30.06.2026 թ դրությամբ, որը պատրաստել է ԱրմԻնֆո գործակալությունը՝ հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա (այդ թվում ՝ վարկային ռիսկի գծով)։ Ինչպես նշում են վերլուծաբանները, NPL-ի աճը, տարվա կեսի դրությամբ միայն աննկատելիորեն դանդաղելով 39% - ից մինչև 32%, այնուամենայնիվ, ավելի ու ավելի ցայտուն կերպով մղում է դուրսգրումներից "հալվող" շահույթը:

Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար:

Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
 Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը շարունակում է ընդլայնել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  համար նախատեսված թվային ծառայությունները՝ վերագործարկելով SME թվային հարթակը՝ նորացված հնարավորություններով և կատարելագործված գործիքակազմով։

Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.Արդշինբանկը ճանաչվել է Global Banking & Finance Review Awards 2026թ․ մրցանակաբաշխության հաղթող միանգամից չորս անվանակարգերում` «Լավագույն մանրածախ բանկ», «Լավագույն փրայվիթ բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն CSR բանկ»։

Արդշինբանկն ընդլայնում է կանաչ ֆինանսավորման հնարավորությունները բիզնեսի համար
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. Օրերս կայացավ «Plug Into Growth» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Արդշինբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) համագործակցությամբ՝ Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակներում, Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամի (CIF) աջակցությամբ։

Արդշինբանկը նվազեցրել է ՓՄՁ գործող վարկերի տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է աջակցել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարելավելով ֆինանսավորման պայմանները և ընդլայնելով բիզնեսի համար հասանելի հնարավորությունները։

Արդշինբանկը TOON EXPO 2026-ին ներկայացել է նոր հիփոթեքային առաջարկով
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Մարտի 27-29-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայացած TOON EXPO 2026 ցուցահանդեսի ընթացքում Արդշինբանկի տաղավարում մասնագիտական խորհրդատվություն է ստացել շուրջ 500 այցելու, որոնց մի մասին տեղում տրամադրվել են հիփոթեքային ֆինանսավորման նախնական հաստատումներ, ընդունվել են հայտեր։

Արդշինբանկը բացեց նոր «Բիզնես» մասնաճյուղ
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026,

Արմինֆո.Փետրվարի 18-ին, Տիգրան Մեծ 16/12 հասցեում Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը։ Սա մասնագիտացված գրասենյակ է, որը սպասարկելու է փոքր և միջին բիզնեսին:

Արդշինբանկի վարչության նախագահը և բրենդի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին
 Չորեքշաբթի, 28 Հունվարի 2026,

Արմինֆո.Հունվարի 26-ին Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը և բրենդի դեսպան, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այցելեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին: Ջերմ մթնոլորտում կայացավ հյուրերի հանդիպումը զինծառայողների և վետերանների հետ, ինչը դարձավ մեր երկրի պաշտպանների հանդեպ խորը հարգանքի,  աջակցության և միասնության ևս մեկ արտահայտություն:

Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է նոր գործիքակազմ գործարկելու մասին իր sme.ardshinbank.am հարթակում՝ առաջարկելով փոքր և միջին ձեռնարկություններին առավել հարմար, արագ և հասանելի ճանապարհ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար ։

Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
 Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.ԵՆԲ-ն Արդշինբանկին կտրամադրի 100 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՄՓՄՁ) և միջին կապիտալով ընկերությունների ֆինանսավորմանը նպաստելու համար։

Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
 Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.  Արդշինբանկը բարելավել է իր անգրավ սպառողական վարկերի պայմանները՝ անվանական տոկոսադրույքն իջեցնելով սկսած 12.9%-ով:                               

Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը Արդշինբանկի բոլոր Visa քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10% cashback՝ գնումներ կատարելով հետևյալ խանութներում․ ZARA HOME, ZARA, BERSHKA, OYSHO, CHARLES & KEITH, MONSOON, LA SENZA, FLORMAR, SUNGLASS HUT, ZIPPY, QUIZ, PULL & BEAR, MASSIMO DUTTI, ACCESSORIZE, STRADIVARIUS, MARKS & SPENCER:

Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
 Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Արդշինբանկը կրկին մեկնարկում է արդեն ավանդական դարձած ակնթարթային խաղարկությունը ոսկու գրավով վարկառուների համար։ Նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի     15-ն ընկած ժամանակահատվածում, այն հաճախորդները, ովքեր կդիմեն և կստանան ոսկու գրավով վարկ Արդշինբանկից, հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկությանը և շահելու շուրջ 3000 նվերներից մեկը:

Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback  
 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։

Արդշինբանկն առաջարկում է 5% cashback բիզնես վարկերի  վերաֆինանսավորումից   
 Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback: Մի քանի տարբեր բանկերում վարկեր ունենալու դեպքում հնարավոր կլինի միավորել դրանք և դրանից հետո տեղափոխել:  

Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 5-ից 7-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում հինգերորդ անգամ անցկացվեց տարածաշրջանում ամենամեծ անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսը՝ «Տուն Էքսպո 2025»-ը: Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 150 ընկերություն տնտեսության տարբեր ոլորտներից՝ այդ թվում շինարարության, անշարժ գույքի, բանկային գործի, ճարտարապետության և դիզայնի, ինչպես նաև արևային էներգետիկայի ոլորտներից։

Արդշինբանկում մեկնարկեց «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունը
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Արդշինբանկն անցկացնում է «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկություն  ս․թ․ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը Բանկից հիփոթեքային վարկ ստացած հաճախորդների համար, որը տարածվում է ինչպես առաջնային կամ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու, այնպես էլ առանձնատուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի վրա։ Խաղարկությանը կմասնակցեն նաև նույն ժամանակահատվածում վերանորոգման պարզեցված վարկ ստացած հաճախորդները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, որը կբաշխվի 21 հաղթողների միջև։

Արտ. փոխարժեքները
14.10.2026
RUB4.30-0.02
USD361.43-0.30
EUR404.40-0.27
GBP479.360.32
CAD254.310.62
JPY22.81-0.07
CNY54.00-0.04
CHF433.58-0.93