Համաշխարհային շուկաներում բացասական դինամիկան շարունակվում է
 Չորեքշաբթի, 4 Մարտի 2026,

Արմինֆո. Չորեքշաբթի՝ մարտի 4-ին, համաշխարհային շուկաները շարունակեցին ցուցաբերել բացասական մոմենտ։ ԱՄՆ ֆոնդային ինդեքսները նախորդ նստաշրջանում փակվեցին անկումով։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինդեքսները նույնպես անկում են ապրում։ Միևնույն ժամանակ, եվրոպական շուկաները ցույց են տալիս խառը արդյունքներ։

Մասնագետները սպասում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի տոկոսադրույքը 3.5-3.75%-ի սահմաններում
 Երեքշաբթի, 27 Հունվարի 2026,

Արմինֆո. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed) հունվարի 28-ին ավարտվող իր նիստում դաշնային միջոցների տոկոսադրույքը կպահպանի տարեկան 3.5%-ից մինչև 3.75%, ըստ վերլուծաբանների և տնտեսագետների մեծամասնության։

"Վիվա Արմենիա"-ի սեփականատեր Fedilco Group Limited ՓԲԸ բաժնետոմսերի 80%-ը կգրավադրվի Ամերիաբանկում
 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ՓԲԸ - ի բաժնետոմսերի 80% - ը, որը հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկի՝ "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի սեփականատերն է, գրավադրվելու է Ամերիաբանկում: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դրական որոշում է կայացրել ընկերության այդ նախաձեռնության վերաբերյալ:

Հայաստանի կառավարությունն իրավունք է ստացել վաճառել "ՄՏՍ Արմենիա"-ի բաժնետոմսերի իր մասը
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն իրավունք է ստացել վաճառել "ՄՏՍ Արմենիա" կապի օպերատորի բաժնետոմսերի իր մասը (20%): Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 7-ի նիստում։

Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր՝ հուլիսի 2-ին, հավանություն է տվել "GNC-ALFA" (OVIO ապրանքանիշ, նախկինում ՝ "Ռոստելեկոմ Հայաստան") հեռահաղորդակցության ընկերության 100% բաժնետոմսերի վաճառքին մեկ այլ հեռահաղորդակցության օպերատոր "Viva Armenia" ՓԲԸ-ին (Viva ապրանքանիշ):

Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին մասնակցել է Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարությունը, որպես "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի 20% բաժնետեր, ստացել է 2 մլրդ դրամի շահաբաժին
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը, որպես "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի 20% բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 մլրդ դրամի շահաբաժին: Այդ մասին մարտի 12-ին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ գումարը փոխանցվել է Հայաստանի պետական բյուջե:

Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. Թեև նախագահական ընտրությունները աշխարհի թիվ մեկ տնտեսություն ունեցող երկրում՝ ԱՄՆ-ում արդեն անցյալ են, այդուամենայնիվ, այսօրվա դրությամբ անհնար է խելամիտ ենթադրություններ անել համաշխարհային տնտեսության զարգացումների մասով, քանի դեռ առկա է անորոշության տարրը կապված Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական գործնական քայլերի հետ։ «Իսկ եթե այլ բան անի, ի՞նչ կլինի այդ սցենարի դեպքում, ինչպե՞ս լավագույնս արձագանքել այդ այլընտրանքային ծայրահեղ սցենարներին», - նման հարցադրմամբ հանդես եկավ «Ամունդի Ներդրումային ինստիտուտի» մակրոքաղաքականության հետազոտությունների ղեկավար Դիդիե Բորովսկին՝ «Ամունդի Ներդրումային կանխատեսում» համաժողովին ներկայացնելով 2025թ․ գլոբալ թեմաները և այն հիմնական «լուսավոր կետերը», որոնք կարող են աջակցել ներդրողներին՝ հաղթահարելու գոյություն ունեցող մարտահրավերները։

Կոպենհագենում քննարկվել են ԵՄ ածխածնային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին առնչվող խնդիրները
 Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը հունվարի 30-31–ը Կոպենհագենում մասնակցել է Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի (Confederation of Danish Industries) նախաձեռնած Տարածաշրջանային հավաքին, որին հրավիրվել էին նաև Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի, Մոլդովայի գործատուների ազգային կոնֆեդերացիայի և Վրաստանի գործարար ասոցիացիայի պատվիրակները։

Որևէ ընկերության ազգայնացումը ՀՀ կառավարության ծրագրերի մեջ չի մտնում.  Բակեն Թունյան
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Մասնավոր ընկերության զավթման փորձը կառավարությունում "առողջ քննարկումներ"  անվանելը ճիշտ չէ։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՝ մեկնաբանելով էներգետիկ ոլորտի ազգայնացման կամ ոլորտի մի շարք ընկերությունների բաժնետեր դառնալու հնարավորությունը, ինչպես դա եղավ ԶՊՄԿ-ի կամ "Լիդիանի" դեպքում։

Ինչպե՞ս կազդի ԱՄՆ ԴՊՀ-ի հաշվառման տոկոսադրույքի իջեցումը Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերության վրա
 Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո."Անվանական ՀՆԱ-ով աշխարհի առաջին տնտեսության դրամավարկային քաղաքականության մեղմացումը դրական ազդեցություն կունենա զարգացող երկրների, այդ թվում ՝ Հայաստանի տնտեսությունների վրա, եթե նվազումը չուղեկցվի ճգնաժամով ամերիկյան տնտեսության համար: Այդ մասին սեպտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարել է <Amundi-ACBA Asset Management> հիմնադրամի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

«Գլոբալ Շիփփինգը» տուգանվել է շուրջ 53 մլն դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 53 մլն դրամ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:

«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո. 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Ինչպես ասվում է ընկերության կայքում, նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա»  փակ  բաժնետիրական  ընկերություն է: Համապատասխանաբար, փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

Նոր հնարավորություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024,

Արմինֆո.Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։

Հայաստանը ռեկետով չի զբաղվում. ֆինանսների նախարարը՝ մի շարք ընկերությունների բաժնետոմսերը պետությանը հանձնելու մասին
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024,

Արմինֆո. Հայաստանը ռեկետով չի զբաղվում և ոչ մեկից ոչինչ չի խլում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով մի շարք ընկերությունների բաժնետոմսերի նվիրատվությունը ՀՀ-ին։

"ՄՏՍ Հայաստան"-ի նոր սեփականատերը հանրապետությանը կտրամադրի օպերատորի բաժնետոմսերի 20 տոկոսը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024,

Արմինֆո."ՄՏՍ Հայաստան" ընկերության նոր սեփականատերը' կիպրական Fedilco Group Limited-ը, մտադիր է անհատույց հիմունքներով Հայաստանի սեփականությանը փոխանցել օպերատորի բաժնետոմսերի 20 տոկոսը:

ՄՏՍ-ը փակել է կիպրական Fedilco Group Limited-ին "ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի գործարքը
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024,

Արմինֆո."ՄՏՍ"-ը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ընկերության' "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ (Viva - MTS ապրանքանիշ) 100% բաժնետոմսերի Fedilco Group Limited ընկերությանը (Կիպրոսի Հանրապետություն) վաճառքի գործարքի փակման մասին:

Կարգավորիչը մերժել է "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցումը
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024,

Արմինֆո.Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունվարի 17-ի նիստում համաձայնություն չի տվել "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցման գործարքի կնքմանը:

"ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի ձգձգումը կապված էր հետազոտությունների հետ, քանի որ ուղղակիորեն վերաբերում էր ազգային անվտանգության հարցին. վարչապետ
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի 6-ամսյա ձգձգումը կապված է եղել հետազոտությունների գործընթացի հետ, քանի որ ուղղակիորեն վերաբերում էր ազգային անվտանգության հարցին: Այդ մասին դեկտեմբերի 6 - ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

Արտ. փոխարժեքները
10.04.2026
RUB4.860.04
USD375.73-0.33
EUR440.091.23
GBP504.791.02
CAD271.520.04
JPY23.60-0.04
CNY55.020.05
CHF476.030.97