Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար ՝ ակնկալելով, նախ, տեմպերի դանդաղում մինչև 5% (2025 թվականի փաստացի 7,1% - ից), ապա արագացում մինչև 5,5%: Այդ մասին նշվում է ԱԶԲ-ի սեպտեմբերյան զեկույցում ՝ "Ասիայի զարգացման հեռանկարները. երկարատև էներգետիկ ցնցումների և Էլ Նինոյի հաղթահարումը" (Asian development outlook: Navigating prolonged energy shocks and El Nino):
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի քիչ նկատելի դանդաղում՝ մինչև 5,7-5,3% (նախկինում կանխատեսված 4,5-4,1% աճի և 2025 թվականին փաստացի գրանցված 7,1% աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխություն՝ մինչև 5,2% (նախկինում կանխատեսված 4,7-3,7%-ի դիմաց)։ Միաժամանակ ԿԲ-ն վատթարացրել է արտաքին առևտրի կանխատեսումը՝ 2026 թվականին ակնկալելով արտահանման և ներմուծման ավելի արտահայտված անկում, ընդ որում՝ չափավոր աճի վերադարձ միայն 2027 թվականին։ Արդյունքում ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2026 թվականին կբարձրանա մինչև 12.441-12.401 տրլն դրամ (փաստացի գրանցված
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Սպառողական վարկերը գերակշռում են ոչ միայն ծավալով, այլև թունավորությամբ
|
Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026,
Արմինֆո.Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է "BB-" մակարդակում ՝ "Դրական" կանխատեսմամբ ՝ 2026 թվականին կանխատեսելով ՀՆԱ աճի դանդաղում մինչև 5,2% (2025 թվականի փաստացի 7,1% աճից)։ Այդ մասին նշվում Է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ։
|
Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վատթարացրել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի զգալի դանդաղում՝ մինչև 4,5-4,1% (նախկինում կանխատեսված 7,1-4,7% աճի և 2025 թվականի 7,1% փաստացի աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխությամբ՝ մինչև 4,7-3,7% (նախկինում կանխատեսված 5,7-5,3%-ի դիմաց)։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026,
Արմինֆո. Համաշխարհային բանկը (ՀԲ) նախկինի պես 2026 - 2027թթ. Հայաստանի ՀՆԱ-ի 5,3-5,1% աճ կանխատեսել (2025թ. փաստացի 7,1% աճի դիմաց): Այդ մասին նշվում է ՀԲ-ի հունիսի 12-ին հրապարակված "Համաշխարհային տնտեսության հեռանկարներ" (Global Economic Prospects) զեկույցում, որի համաձայն, Հայաստանի համար 2026 թվականին կանխատեսվող տնտեսական աճը ամենաբարձրն է Հարավային Կովկասում։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026,
Արմինֆո. Միջազգային արժութային հիմնադրամը (ԱՄՀ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար՝ ակնկալելով նախ տեմպերի դանդաղում մինչև 5,3% (2025թ. 7,1%-ից), բայց հետո տեմպերի արագացում մինչև 5,5%։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026,
Արմինֆո.Միջազգային արժութային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար հասանելի է դարձրել 18.4 մլն SDR-ին (մոտ 25.1 մլն դոլար) համարժեք գումարի Stand-By վարկը, ինչի արդյունքում հասանելի միջոցների ընդհանուր ծավալը հասել է 36.8 մլն SDR-ի (մոտ 50.2 մլն դոլար)։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,
Արմինֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին 5,5%-ի մակարդակում (2025թ. փաստացի 7,1% աճի դիմաց)՝ ակնկալելով նույնպիսի տեմպեր նաև 2027 թվականին։ Այս մասին նշվում է հունիսի 3-ին հրապարակված «Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի գործառնությունների տարածաշրջաններում» զեկույցում։
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականի համար Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 5,3% աճ (2025թ. 7,2%-ի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի արագացում՝ մինչև 5,5%: Այս մասին նշված է ԱՄՀ ապրիլյան «Համաշխարհային տնտեսական ակնարկ. Համաշխարհային տնտեսությունը պատերազմի ստվերում» զեկույցում:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) կանխատեսում է 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ (2025թ. 7,2%-ի դիմաց)՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 5,7%: Ըստ ԱԶԲ կանխատեսման՝ գնաճը Հայաստանում 2026 թվականին կարագանա մինչև 3,8% (2025թ. 3,3%-ից) և այնուհետև 2027 թվականին կնվազի մինչև 3,2%: Այս մասին նշված է Ասիական Զարգացման Բանկի ապրիլյան զեկույցում՝ «Ասիայի զարգացման հեռանկարները. Մերձավոր Արևելքի հակամարտությունների հիմնախնդիրները. Կայունությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո.Համաշխարհային Բանկը (ՀԲ) բարելավել է Հայաստանի 2026-2027թթ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,9-4,7%-ից հասցնելով 5,3-5,1%-ի (ի հակադրություն 2025թ. աճի փաստացի արագացման՝ 5,9%-ից մինչև 7,2% - Խմբ.): Այս մասին նշվում է ապրիլի 8-ին հրապարակված ՀԲ «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական ակնարկ. Արդյունաբերական քաղաքականություն» (Europe & Central Asia Economic Update. Industrial Policy) զեկույցում:
|
Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026,
Արմինֆո. Բնապահպան հանրության հետ սեփական առաքելության պարզաբանումներով երկխոսություն ծավալելու փոխարեն՝ "Լիդիան Արմենիա" (Lidian Armenia) ոսկի արդյունահանող ընկերությունը, ամենայն հավանականությամբ, որդեգրել է դատական պաշտպանության միջոցով "սեփական անձեռնմխելիության" սկզբունքը: Հենց այդպես, "այսուհետեւ ընկերությունը հետեւողականորեն կպաշտպանի սեփական իրավունքները եւ "Ամուլսար " նախագծով հազարավոր շահագրգիռ կողմերի իրավունքները", - ասված է ընկերության հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ աճը 2026 թվականի արդյունքներով կգերազանցի բյուջեում ամրագրված ցուցանիշը։ Այդ մասին փետրվարի 26-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,
Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Արդշինբանկի վարկանշային հեռանկարը «կայուն»-ից «դրական»՝ հաստատելով Բանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) և կենսունակության վարկանիշը (VR) համապատասխանաբար՝ «BB-» և «bb-»-ի:
|
Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին, հավանաբար, կլինի 5,5-6% մակարդակում՝ պետբյուջեում ամրագրված 5,1%-ի դեպքում։ Այդ մասին հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքները։
|
Շաբաթ, 17 Հունվարի 2026,
Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2025 թվականին Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 5,5% մակարդակում (2022-2024թթ.միջին տարեկան մակարդակից 8,9% անկում ՝ ռուսական կապիտալի ներհոսքի և միգրացիայի պատճառով) ՝ 2026-2027թթ. ակնկալելով 5% - ից բարձր աճ: Այդ մասին նշվում է նախօրեին հրապարակված Հայաստանի երկարաժամկետ արժութային վարկանիշի (LDFC) կանխատեսման "կայունից ""դրական" "BB- մակարդակի վարկանիշի հաստատմամբ վերանայման հիմնավորման մեջ։
|
Շաբաթ, 17 Հունվարի 2026,
Արմինֆո. Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։
|
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարում է, որ Հայաստանը նախկինում էլ է անհամաձայնություն հայտնել ՀՀ-ին շնորհված միջազգային վարկային վարկանիշների հետ: Իսկ հիմա, վաշինգտոնյան հռչակագրերի ստորագրումից հետո, ֆինանսական իշխանությունները հույս ունեն, որ երկրի վարկանիշները «կհասնեն բնական մակարդակի»։
|