Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանը
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:

Դանիել Ազատյանը՝  Հայաստանից HSBC-ի հեռանալու մասին. Այդ որոշումը 10 օրում չի կայացվել
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեքշաբթի, 6 Փետրվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

HSBC Հայաստանը «Լավագույն ԿՍՊ բանկ» և «Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ»․ Euromoney ամսագրի 2023 թ․-ի Գերազանցության մրցանակաբաշխություն
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի
համար։

Էկոնոմիկայի նախարարը HSBC-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական խոշոր ընկերությունների՝ կապիտալի արտասահմանյան շուկաներ դուրս գալու հնարավորությունները
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։

ԳՏՏԿ-ի եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համատեղ նախաձեռնությունը նպատակաուղղված է երիտասարդների զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը՝ ներուժի զարգացման հաշվին
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը:

HSBC Հայաստանը նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը
 Չորեքշաբթի, 17 Մարտի 2021,

Արմինֆո.2021 թ․-ի մարտի 16-ը կարևոր օր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) համար․ այն նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը։

HSBC Հայաստանի ու ՔՈԱՖ-ի համատեղ կրթաթոշակների ծրագրի 2019-2021 ուսումնական տարիների ամփոփում
 Ուրբաթ, 12 Փետրվարի 2021,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (ՔՈԱՖ) առցանց ձևաչափով ամփոփեցին 2019-2021 ուսումնական տարիների կրթաթոշակների ծրագիրը, որի նպատակն է աշխատաշուկայում մրցունակ, գիտակ և մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պատրաստումը։

HSBC Հայաստանը` «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի 2020թ. հարցման
 Երեքշաբթի, 9 Փետրվարի 2021,

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2020թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում», ինչպես նաև երկրորդ անգամ արժանացել է «Հայաստանում կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

Ձեռնարկություններն աշխարհով մեկ կանխատեսում են ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի երկաստիճան հաղթահարում
 Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Մինչ աշխարհը սպասում է, թե երբ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը համընդհանուր հասանելի կդառնա, իսկ համավարակը վերասահմանում է բիզնես ոլորտի հաջողությունը, HSBC կոմերցիոն բանկային ծառայությունը կանխատեսում է երկաստիճան տնտեսական վերականգնում առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

HSBC-ն արժանացել է երեք միջազգային մրցանակների Euromoney ամսագրի կողմից
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Euromoney  ամսագրի կողմից HSBC-ն արժանացել է  գերազանցության միջազգային մրցանակի որպես առաջատար բանկ՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հաճախորդների սպասարկմանն, ինչպես նաև համայնքների և աշխատակիցների աջակցմանն ուղղված լայնածավալ ջանքերի համար։ 

Ձեռնարկությունները պլանավորում են ծավալուն գործառնական փոփոխություններ՝ առաջնահերթություն տալով ճկունությանը. «HSBC Navigator»
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020,

Արմինֆո.Ընկերություններն աշխարհով մեկ զգալի գործառնական փոփոխություններ են իրականացնում ավելի ճկուն դառնալու համար այն բանից հետո, երբ նրանցից շատերը պարզեցին, որ իրենց ճգնաժամային կառավարման պլաններն այնքան էլ կայուն չեն եղել ՝ COVID-19 համավարակի մարտահրավերներին դիմակայելու համար:

 «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում  հատկացվել է 149 հազար ԱՄՆ դոլար՝ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո. Ս.թ. հունիսի 26-ին հեռավար եղանակով պաշտոնապես մեկնարկեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում  ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

HSBC Հայաստանը համակարգիչներ կնվիրաբերի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կնվիրաբերի 150 համակարգիչ Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին՝ հոգալու համար վերջիններիս հեռավար ուսուցման կարիքները COVID-19 համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
 Երեքշաբթի, 14 Ապրիլի 2020,

Արմինֆո.  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) 15 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի երկրում  կորոնավիրուսային համավարակի բռնկման բացասական հետևանքները մեղմելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին  հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, գումարը կնվիրաբերվի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, կձեռնարկի անհապաղ, ինչպես նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ միջոցառումներ՝ դրանք հնարավորինս բավարարելու ուղղությամբ:

HSBC-ն նշանակում  է նոր գլխավոր գործադիր տնօրեն Հայաստանում
 Հինգշաբթի, 16 Հունվարի 2020,

Արմինֆո.HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։ Նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը հաջորդում է Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC Խմբում:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23