Ամերիաբանկն իր գործունեության տարիներին ավելի քան 500 մլրդ դրամ է ուղղել ՓՄՁ հատվածի ֆինանսավորմանը
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.  Ամերիաբանկն իր գործունեության տարիներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 500 մլրդ դրամ է ուղղել ՓՄՁ հատվածի ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը՝ հոկտեմբերի 16-ին "Իմ Ամերիա, իմ Հայաստան" նախագծի շրջանակում Բանկի երեք արշավների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Bank of Georgia-ի կողմից Ամերիաբանկի ձեռք բերմանը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 29-ի նիստում  որոշում է կայացվել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել է ՀայաստանիԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024,

Արմինֆո  «Ամերիաբանկ»  ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճն արագացել է
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020,

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերը արագացել են՝ անցած շաբաթ 2,6 տոկոսից  հասնելով 6,2 տոկոսի՝ ընթացիկ շաբաթ:  Ընդ որում, գների աճի ծանրակշիռ արագացում նկատվել է պլատինի եւ պալադիումի գծով, համեմատաբար չափավոր ՝ արծաթի գծով, որի ֆոնին ոսկու արժեքը գրեթե չի փոխվել։

Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է պարտատոմսերի հերթական խոշոր տրանշը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո. Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է $300 մլն պարտատոմսերի հերթական տրանշը՝ 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառության ժամկետով: Այս մասին ասվում է GlobalCapital կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ այդ թողարկման տեղաբաշխողներն են՝ Citi-ն և Renaissance Capital-ը:

Արտ. փոխարժեքները
16.04.2026
RUB4.90-0.04
USD374.16-0.32
EUR440.84-0.11
GBP506.84-0.47
CAD272.490.73
JPY23.53-0.03
CNY54.85-0.05
CHF477.43-1.14