Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն ընդգրկվել է SpaceX Crew-14 առաքելության կազմում
 Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2027 թվականի գարնանը SpaceX Crew-14-ի չորս հոգանոց անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան (ISS)՝ աստղանավորդ Քայլա Բարոնի հրամանատարությամբ:

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության զարգացումը ԱԲ, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտներում
 Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության  հետագա զարգացումը բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով նախարար Դավիթ Թադևոսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հանդիպման արդյունքներին։

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետ
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.            Ժամանակակից աշխարհում ամենաարժեքավոր կապիտալը ոչ թե ֆինանսներն են, այլ գիտելիքը․ ահա թե ինչու են Իդրամն ու IDBank-ը կրթությունը համարում ապագայի ռազմավարական ներդրում։

Հայաստանի փոխվարչապետն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները եւ հարկաբյուջետային քաղաքականությունը
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Glovo-ում պատվերներ կատարելիս արդեն հնարավոր է վճարել Իդրամով․ այս մասին պաշտոնապես հայտարարվեց Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այսուհետ պատվերը ձևակերպելիս պարզապես անհրաժեշտ է վճարման հասանելի տարբերակներից ընտրել Իդրամը և կատարել վճարումը Idram&IDBank հավելվածի միջոցով։

ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի 80%-ի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի 80%-ի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելուն: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հայաստանում ակտիվացնում են մասնագետների պատրաստումը ԵՄ ագրոպարենային արտադրանքի արտահանման համար
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։

Հայաստանի և ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասի էներգետիկ համակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու հեռանկարները
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։

ՏԿԵ փոխնախարարը Ժնևում ներկայացրել է միջազգային տրանսպորտային կապերի զարգացմանն ուղղված Հայաստանի քայլերը
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը սեպտեմբերի 23–25-ը գտնվելու է Ժնևում, որտեղ մասնակցելու է Ժնևի Ազգերի պալատում ընթացող ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) Ներքին տրանսպորտի կոմիտեի՝ Տրանսպորտի միտումների և տնտեսության հարցերով աշխատանքային խմբի (WP.5) 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածությանը նվիրված բարձր մակարդակի հատուկ նիստին։

Ասիական զարգացման բանկը թարմացրել է տնտեսական հեռանկարների կանխատեսումը ՝ հաշվի առնելով տեւական էներգետիկ ցնցումների և Էլ Նինյոյի հաղթահարումը: 2026-2027թթ. Հայաստանի  ՀՆԱ-ի աճի կանխատեսումը պահպանվել է 5-5,5%-ի մակարդակում
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար ՝ ակնկալելով, նախ, տեմպերի դանդաղում մինչև 5% (2025 թվականի փաստացի 7,1% - ից), ապա արագացում մինչև 5,5%: Այդ մասին նշվում է ԱԶԲ-ի սեպտեմբերյան զեկույցում ՝ "Ասիայի զարգացման հեռանկարները. երկարատև էներգետիկ ցնցումների և Էլ Նինոյի հաղթահարումը" (Asian development outlook: Navigating prolonged energy shocks and El Nino):

Firebird-ի հաշվողական ենթակառուցվածքի ծավալը կհասնի 100 հազար GPU-ի
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հրազդանում Firebird ընկերության ԱԲ գործարանի կառուցման նախագծի իրագործման երեք փուլերի շրջանակներում հաշվողական ենթակառուցվածքը կհասնի 100 հազար GPU-ի: Այդ մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Այս տարի «Դիջիթեք»-ը կդառնա ԱԲ ամենամեծ հարթակը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Այս տարի Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «Դիջիթեք» ցուցահանդես-համաժողովը, կդառնա արհեստական բանականության (ԱԲ) խոշորագույն հարթակներից մեկը տարածաշրջանում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Արմեն Քոչարյանը։

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։

Արդշինբանկը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի Չինաստանում
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը սեպտեմբերի 8–11-ը Չինաստանի Սյամեն քաղաքում մասնակցել է բանկերի և ձեռնարկությունների համագործակցության միջազգային ցուցահանդեսին։ Այն անցկացվում է Չինաստանի միջազգային ներդրումային և առևտրի 26-րդ ցուցահանդեսի շրջանակում։

AIR FEST ARMENIA VII-ը կրկին կմիավորի ավիացիայի հազարավոր սիրահարների
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Սեպտեմբերի 26-ին Եղվարդի SKY CLUB օդանավակայանի տարածքում տեղի կունենա Air Fest Armenia VII ավիացիոն փառատոնը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունից:

Team-ը՝ «Գիտության շաբաթ»-ի տեխնոլոգիական գործընկեր
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.   Team Telecom Armenia-ն, աջակցելով գիտության և կրթության հանրահռչակմանը, հանդես կգա Հայաստանում անցկացվող <Գիտության շաբաթի> տեխնոլոգիական գործընկերոջ դերում, որը կմիավորի գիտությամբ և նորարարություններով հետաքրքրվող հազարավոր մարդկանց։

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։

Արտ. փոխարժեքները
25.09.2026
RUB4.310.04
USD363.520.14
EUR414.341.03
GBP481.450.73
CAD257.09-0.35
JPY23.030.14
CNY54.150.02
CHF438.40-0.84