Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո. Լոռիում՝ Վանաձորում, կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։

Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հերթական ճամփորդությունը պլանավորելիս առաջինը սկսում ենք մեր ֆինանսներից՝ որքան գումար կարող ենք տրամադրել այս ճամփորդությանը, ինչպես գտնել շահավետ առաջարկներ և նոր երկրներ բացահայտելիս նաև խնայել։

IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքին
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց։ Այն հնարավորություն տվեց 60 երեխաների և պատանիների ստանալ խորքային գիտելիքներ ֆինանսական ոլորտի, խնայողությունների և ֆինանսական պատասխանատու վարքագծի վերաբերյալ։

ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման  մրցունակ լուծումներով
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո.Բանկերն իրենց առաջարկներով, բիզնեսն՝ իր գաղափարներով քննարկել են Լոռիում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները։ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Լոռիում կազմակերպված մարզային համաժողովը դարձել է հարթակ՝ բիզնես համայնքի, բանկերի և պետական կառույցների երկխոսության համար։

IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակից
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Արդշինբանկը TOON EXPO 2026-ին ներկայացել է նոր հիփոթեքային առաջարկով
 Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026,

Արմինֆո. Մարտի 27-29-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայացած TOON EXPO 2026 ցուցահանդեսի ընթացքում Արդշինբանկի տաղավարում մասնագիտական խորհրդատվություն է ստացել շուրջ 500 այցելու, որոնց մի մասին տեղում տրամադրվել են հիփոթեքային ֆինանսավորման նախնական հաստատումներ, ընդունվել են հայտեր։

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2026,

Արմինֆո.IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ։  Բանկը իր «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի արցախցի 103 ուսանողի կրթավճարները, որը կազմում է ավելի քան 35 մլն դրամ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2026,

ԱրմինֆոՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2026,

Արմինֆո.  Նոր Հաճնում գործող Family ընկերության պատմությունը սկսվում է 2003-ին՝ արևածաղկի սերմերի արտադրությունից: Այնուհետև ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝ շուկային ներկայացնելով նաև չիպսերի լայն տեսականի, պոպկորն և սուրճ, որոնք ներկայում իրացվում են Հայաստանի ներքին շուկայում։

Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո.Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում: Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։

Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն է
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026,

Արմինֆո. Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է:

C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո.Յուրաքանչյուր ճամփորդություն նոր փորձառություն է, էմոցիաներ և բացահայտումներ։ Ճամփորդությունը սկսվում է օդանավակայանից և ավատվում օդանավակայանով: Օդանավակայանում անցած ժամանակը և սպասարկման որակը դարձել են տուրիստական փորձառության անբաժանելի մասը, իսկ հարմարավետությունը՝ բնական պահանջ:

TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.Նոր տուն գնելու բոլոր ճանապարհները վերջին օրերին տանում էին TOON EXPO՝ անշարժ գույքի ոլորտի տարվա ամենամեծ ցուցահանդես, որտեղ այցելուներին սպասում էին 30 հազարից ավելի բնակարանի ընտրություն, 100-ից ավելի կառուցապատողներ և իհարկե, լավագույն ֆինանսական գործընկերը՝ IDBank-ը՝ տան ընտրության, գնման, հետո արդեն վերանորոգման ճանապարհին։

Եվրասիա 2030+. ԵԱԶԲ-ն Ալմաթիում տարեկան ժողով և գործարար համաժողով կանցկացնի
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականի հունիսի 25-26-ը Ալմաթիում կանցկացնի տարեկան ժողով և գործարար համաժողով: Միջոցառումը առանցքային միջազգային հարթակ կդառնա Եվրասիական տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների քննարկման համար:

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար։

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
 Շաբաթ, 28 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ։

Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
 Ուրբաթ, 27 Մարտի 2026,

Արմինֆո.  2020 թվական․.. Քովիդ, անորոշություններ և մարտահրավերներ… Սակայն նաև նոր հնարավորություններ… Հենց այդ ժամանակ էլ ծնվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովող կրթօջախ ստեղծելու գաղափարը։

ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը համագործակցում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով
 Ուրբաթ, 27 Մարտի 2026,

ԱրմինֆոԱմերիաբանկն ու Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) ստորադաս փոխառության պայմանագիր են կնքել մինչև 15 միլիոն եվրո գումարի չափով, որի նպատակն է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank
 Հինգշաբթի, 26 Մարտի 2026,

Արմինֆո.IDBank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին և մարտի 27-29-ը ներկայանալու է հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, անակնկալ նվերներով և պատրաստ օգնելու գնել ձեր երազանքների բնակարանը։

Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBank
 Չորեքշաբթի, 25 Մարտի 2026,

Արմինֆո.IDBank-ը և Իդրամը շարունակում են իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը երեխաների, ուսանողների և մեծահասակների շրջանում։

Արտ. փոխարժեքները
07.04.2026
RUB4.76-0.01
USD376.47-0.15
EUR434.90-0.06
GBP498.48-0.28
CAD270.45-0.05
JPY23.56-0.06
CNY54.840.11
CHF470.76-1.37