Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելով՝ IDBank-ը մասնակցել է տարվա կարևոր ՏՏ իրադարձությանը՝ «DigiTec 2026»-ին։ Հավատարիմ մնալով թվային տրանսֆորմացիայի և նորարարական լուծումների զարգացման իր ռազմավարությանը՝ Բանկն այցելուներին է ներկայացրել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համահունչ ֆինանսական գործիքներ, այդ թվում՝ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը։

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. IDBank-ը մասնակցում է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր թվային էկոհամակարգի հնարավորություններն ու նորարարական լուծումները։

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ
 Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Հայաստանում անկանխիկ քարտերով գործարքների ծավալը 2026 թվականի առաջին 9 ամիսներին հասել է 10.1 միլիարդ դոլարի, ինչը կազմում է ընդհանուր ծավալի ավելի քան 61%-ը
 Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Անկանխիկ գործարքները կայուն կերպով ամրապնդում են իրենց դիրքերը Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում՝ 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ գերազանցելով ընդհանուրի 61%-ը (մեկ տարի առաջվա գրեթե 57%-ի համեմատ): Բացարձակ արժեքով այս ցուցանիշը հասել է 3.7 տրիլիոն դրամի (10.1 միլիարդ դոլար) այս տարվա առաջին ինը ամիսներին: Սա է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանում և արտերկրում կատարված գործարքների վերաբերյալ:

Հայաստանում 2026թ. հոկտեմբերին vPOS-ների թիվը հասել է 6,8 հազարի, իսկ առցանց գործարքների իննամսյա ծավալը մոտեցել է 6 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանում վիրտուալ պոստերմինալների (vPOS) թիվը 2026 թվականի հոկտեմբերին հասել է 6,756 հազարի, որից ավելի քան 50%-ը կամ 3,381 հազարը գործարկվել է առեւտրի, հանրային սննդի եւ ծառայությունների կետերում ։ VPOS-ների քանակի տարեկան 18,8% կամ 1,071 հազար հատով աճըն և սովորական պոստերմինալների 12,2% - ով կամ 11,369 հազար հատով աճը լիովին բացատրվում է անկանխիկ վճարումների ակտիվությամբ, որոնք պարտադիր են դարձել 2022 թվականի հուլիսից կանխիկ գործարքների օրենսդրական սահմանափակման ներդրումից հետո։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։

«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Սարյան փողոցում իր դռներն է բացել «Շենզա» ռեստորանը։ Այն նոր նախագիծ է. միաժամանակ՝ «Պեկին»-ի պատմության տրամաբանական շարունակությունն ու զարգացումը։

Հայաստանի խորհրդարանը հաստատել է միջազգային մասնակցություն ունեցող ընկերությունների համար հատուկ օրենսդրական դրույթներ
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է հատուկ կարգավորումներ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված ընկերությունների համար: Օրինագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:

Ղազախ գործարարը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ղազախ գործարար Կենես Ռաքիշևը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում: Այս մասին հայտնել է Forbes Kazakhstan-ը:

Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել էր «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր պետական և գործարար հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերի տնտեսական ներուժի իրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ուղիները։

Հայաստանում հետաքրքրված են տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների զարգացմամբ
 Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Սուենյա Վեյրուչի գլխավորությամբ։

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
 Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Գյումրիի «StomArt» կլինիկան վերջին տարիներին ընդլայնել է իր տարածքն ու ծառայությունները՝ ներդնելով ժամանակակից սարքավորումներ և բացելով վիրահատարան։ Կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ՝ տարբեր պահանջներին համապատասխանող լուծումներով։

Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար
 Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.ՎԶԵԲ-ի արտահանման խթանման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկն ու BDO Armenia-ն իրազեկման միջոցառում են կազմակերպել Բանկի ՓՄՁ հաճախորդների համար։ Միջոցառմանը մասնակցել են մի քանի տասնյակ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնց ներկայացվել են առաջիկայում անցկացվելիք արտահանման դասընթացների թեմաների ու հնարավորությունների մանրամասները։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը՝ նվիրված կայուն գյուղատնտեսության ապագային, երկարաժամկետ ներդրումներին ու բնության նկատմամբ պատասխանատու ֆինանսական լուծումների անհրաժեշտությանը:

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ն ու Իդրամն ամփոփեցին COP17-ում գործընկերների հետ իրենց մասնակցությունը՝ ներկայանալով կայուն զարգացման և կենսաբազմազանության ոլորտներում մի շարք առանցքային նախաձեռնություններով։

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.COP17-ին նվիրված Regional Post ամսագրի հատուկ թողարկման մեջ IDBank-ը կիսվել է իր ռազմավարական տեսլականով և հանձնառությամբ՝ թվային նորարարության, կենսաբազմազանության պահպանման ու «կանաչ» տրանսֆորմացիայի ուղղություններով։

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Մեկնարկել է IDBank-ի IDream ուսումնական ծրագրի 16-րդ շրջափուլը՝ 35 մասնակցի հնարավորություն ընձեռելով ձեռք բերել բանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Պատկերացրեք իրավիճակ․ պատրաստվում եք ճամփորդության, պլանավորում եք խոշոր գնում կամ պարզապես ցանկանում եք արտարժույթով խնայողություն անել։ Համեմատում եք տարբեր կայքերում ներկայացված փոխարժեքները, ապա այցելում բանկ կամ արտարժույթի փոխանակման կետ։ Սակայն հերթում սպասելը ժամանակ է խլում, իսկ ձեր նախընտրած փոխարժեքը կարող է այդ ընթացքում փոխվել։

Արտ. փոխարժեքները
20.11.2026
RUB4.40-0.01
USD360.53-0.41
EUR395.18-2.07
GBP472.37-2.95
CAD251.70-0.64
JPY22.690.12
CNY53.99-0.15
CHF428.18-0.49