Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալը ինտերնետային հարթակի օգնությամբ
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016, 18:17

Արմինֆո. Հավատարիմ մնալով Կոնվերս Բանկը առաջատար  տեխնոլոգիական բանկի վերածելու քաղաքականությանը, ինչպես նաև շարունակելով բանկային ծառայությունների մատուցումը  էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու ռազմավարությունը՝ Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ Բանկի բոլոր քարտապանների համար
 Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2016, 16:14

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտերով անկանխիկ վճարումների աճը խթանելու նպատակով, հայտարարել է նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ ամենօրյա գնումների/ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ ու հարմարավետ, այլ նաև շահավետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սկսած 2016 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և VISA քարտապանները ստանում են cashback-պարգևատրումներ «Cashback N1» առևտրային ցանցում անկանխիկ գործարքների դիմաց:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսել է իրականացնել ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016, 12:03

Արմինֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել խորոշագույն ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից:

ՎՏԲ24-ի ղեկավար. Ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի արտասահմանյան էքսպխանսիայի մասին դեռ վաղ է խոսելը
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2016, 18:19

Արմինֆո. Ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի արտասահմանյան էքսպանսիայի պլանների մասին դեռ վաղ է խոսելը: Այս մասին հայտարարել է ՎՏԲ24 Բանկի ղեկավար Միխայիլ Զադորնովը Երևանում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ԱՊՀ երկրների տարածքում ռուսաստանյան «Միր» բանկային քարտերի էմիսիայի և էկվայրինգի հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: Բանկիրը նշել է, որ «Միր» համակարգի համար արտասահման դուրս գալը դեռ առաջնահերթություն չի հանդիսանում, գլխավորն էմիսիայի ապահովումն է, քարտերի սպասարկումը և էկվայրինգը Ռուսաստանի ներսում, բանկոմատների և խոշոր մանրածախ ցանցերի միջոցով:

Ամերիաբանկը Menu.am-ից օգտվողների համար մշակել է վճարումների օնլայն` նոր համակարգ
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2016, 18:12

Արմինֆո. Ամերիաբանկը, Menu.am ընկերության առաջարկի հիման վրա մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ: Այս համակարգի յուրահատկությունն այն է, որ ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար  հաճախորդը տվյալ  կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, և այլևս տվյալ կայքից գնում կատարելիս  քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն չի լինում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Ռուսաստանի ԿԲ-ն նախատեսում է «Միր» համակարգը ներդնել ԵԱՏՄ վճարային համակարգերում
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2016, 16:27

Արմինֆո. Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է ընդլայնել վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) և Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի վճարային համակարգերի միջև համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին պատմել է ՎՔԱՀ վարչության նախագահ Վլադիմիր Կոմլևը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացրել են համատեղ քարտ, որը նաև ակումբի անդամության քարտ է
 Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2016, 14:47

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացրել են նոր համատեղ ARCA CLASSIC, PLATINUM և BLACK պլաստիկ վճարային  քարտեր: Այդ առնչությամբ սեպտեմբերի 16-ին ստորագրվել է համագործակցության հուշագիրը, որը պաշտոնապես վավերացրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը և Հայկական ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը: Այս նոր  քարտատեսակը ներառում է  միանգամից երկու գործառույթ.  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վճարային  քարտ լինելուց բացի, այն   հանդիսանում է նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի անդամության քարտ:

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է
 Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2016, 18:37

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է: ԿԲ հաշվետվության համաձայն, 2016 թվականի առաջին կիսամյակում անկանխիկ քարտային գործարքների ծավալը կազմել է 85.7 մլրդ դրամ: Չնայած պատկառելի բացարձակ մեծությանը` մեկ տարում բանկային քարտերով անկանխիկ վճարումների աճի տեմպերը նվազել են 32%-ից մինչև 12%:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 15:46

Արմինֆո. "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ն և Beeline-ը գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի ու կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:

MasterCard և Maestro քարտապաններին հասանելի է Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալու նոր եղանակ` «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2016, 15:15

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր MasterCard և Maestro քարտապաններին, որ MasterCard միջազգային վճարային համակարգը և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը առաջարկում են Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումների նոր, պարզ, հարմարավետ և անվտանգ միջոց՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կարող են մասնակցել MasterCard-ի` «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» արշավին
 Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016, 16:57

Արմինֆո. Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով, Հայաստանում կամ արտերկրում, բանկի քարտապանները կարող են ոչ միայն խնայել իրենց ժամանակը, այլ նաև ստանալ կինոյի երկու տոմսի վկայական: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Առէկսիմբանկը և MasterCard-ը հաճախորդներին ուղարկում են կինո
 Երեթշաբթի, 16 Օգոստոսի 2016, 13:12

Արմինֆո. Համատեղ ակցիայի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և MasterCard միջազգային վճարային համակարգը հաճախորդներին առաջարկում են անվճար հաճախել կինո:

Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտերի քարտապաններին ընձեռվում է Dalma Garden Mall-ի և Yerevan Mall-ի կինոյի տոմսեր ստանալու հնարավորություն
 Ուրբաթ, 12 Օգոստոսի 2016, 18:11

Արմինֆո. Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտերի քարտապանները 2016թ. օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը կատարելով 8000 և ավել ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ և ներկայացնելով այդպիսի 8 կտրոն Dalma Garden Mall-ում և Yerevan Mall-ում գտնվող նվերների տրամադրման կենտրոններ, կստանան կինոյի տոմսեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը
 Երեթշաբթի, 26 Հուլիսի 2016, 17:34

Արմինֆո. Սկսած 21.07.2016 թ.-ից  ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կկարողանան իրականացնել փոխանցումներ Visa Direct համակարգի միջոցով Visa քարտերին, որոնք  թողարկված են ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի, այլև տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերին: Փոխանցումները հնարավոր է կատարել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի  157 բանկոմատների միջոցով:

Ամերիաբանկը կրկին արժանացել է Euromoney մրցանակին, այս անգամ «Գերազանցության 2016»-ին` որպես Տարվա լավագույն բանկը Հայաստանում
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2016, 17:00

Արմինֆո. Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես  Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ: Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման  ամենամյա գործընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, Լոնդոնում:

Տիգրան Դավթյան. Նոր տեխնոլոգիաներում ներդնելով զգալի միջոցներ, մենք մտածում ենք վաղվա օրվա մասին, դրան պատրաստվելով այսօրվանից
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2016, 12:32

Արմինֆո. «Պարզ հեռանկարների բացակայությունը մարդկանց ստիպում է լինել ավելի զգուշավոր: Դրա արդյունքում աճում է ավանդային պորտֆելի ծավալը: Եթե երեկ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ բնակարան գնել թե իրենց, և թե երեխաների համար, այսօր գերադասում են ռիսկի չդիմել և յոլա գնալ փոքրով: Ռեսուրսային բազան բանկերում աճում է, բայց այդ ռեսուրսների տեղաբաշխումը դժվարին խնդիր է: Իսկ դրա արդյունքում տեղի է ունենում դիսբալանս»,- այս մասին է ԱրմԻնֆո գործակալության տնտեսական տեսաբանի հետ հարցազրույցում պատմում Կոնվերս Բանկի Վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

Իր 20-ամյակի նախօրեին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հանդես է եկել հատուկ ակցիայով – արտոնյալ պայմաններով MasterCard Gold վարկային քարտեր
 Ուրբաթ, 1 Հուլիսի 2016, 15:48

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջարկում է 2016թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200,000 ՀՀ դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Առաջարկվող MasterCard Gold քարտը հանդիսանում է MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ, որը ստեղծված է ընդգծելու հաճախորդների ֆինանսական կայունությունը և ազատությունը:

Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զգալի զեղչեր պրեմիում կարգի չիպային քարտերի համար
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2016, 17:07

Արմինֆո. Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զգալի զեղչեր պրեմիում կարգի չիպային քարտերի համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Ճամպրուկային տրամադրություն» հատուկ ակցիայի շրջանակներում հունիսի 27-ից մինչև սեպտեմբերի 30-ը ճանապարհորդական ապահովագրություն ձեռք բերող բոլոր հաճախորդներին Առէկսիմբանկն առաջարկում է պրեմիում կարգի MasterCard Gold կամ Visa Gold չիպային վճարային քարտեր` տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով և հաճախորդի կողմից նշված արժույթով (USD, EURО, RUR, AMD):

ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով
 Հինգշաբթի, 9 Հունիսի 2016, 15:28

Արմինֆո. «Արմենիան Քարդե ՓԲԸ-ն Beeline-ի և «Նիկիտա Մոբայլե-ի հետ համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին:

Armenian Card-ը և ՎՔԱՀ-ը (НСПК) որոշել են համագործակցել
 Ուրբաթ, 3 Հունիսի 2016, 16:31

Արմինֆո. Այսօր Երևանում ստորագրվել է «Armenian Card» ՓԲԸ և «ՎՔԱՀ» ԲԸ (НСПК, ռուսաստանյան «Мир» վճարային համակարգի օպերատոր) միջև մտադրությունների մասին համաձայնագիրը: Կողմերը պայմանավորվել են ապահովել «ArCa»a և «Мир» վճարային քարտերի փոխադարձ սպասարկումը իրենց մասնակիցների վճարային ենթակառուցվածքներում:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84