ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և ագրոհատվածի ֆինանսավորման նպատակով առաջին անգամ FMO-ի հետ կնքել է 15 մլն.դոլարի վարկային համաձայնագիր
 Երեթշաբթի, 18 Հոկտեմբերի 2016, 15:43

ԱրմինֆոՆիդերլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր: Ֆինանսական միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Ձեռք բերված վարկային ռեսուրսը բազմարժութային է, որը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կարող է լինել ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով: Փաստաթուղթն ստորագրվել է Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից  կազմակերպված «Ֆինանսների Ապագան» կոնֆերանսի ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ Բանկի բոլոր քարտապանների համար
 Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2016, 16:14

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտերով անկանխիկ վճարումների աճը խթանելու նպատակով, հայտարարել է նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ ամենօրյա գնումների/ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ ու հարմարավետ, այլ նաև շահավետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սկսած 2016 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և VISA քարտապանները ստանում են cashback-պարգևատրումներ «Cashback N1» առևտրային ցանցում անկանխիկ գործարքների դիմաց:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
 Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2016, 15:24

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման»  երկրորդ անվճար ծրագիրը:

 Երեթշաբթի, 4 Հոկտեմբերի 2016, 19:19

Արմինֆո.

Credit Agricole Բանկը շահագրգռված է լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2016, 15:12

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլե ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հոկտեմբերի 3-4-ը կանցկացնի հերթական անվճար դասընթացները ՓՄՁ ղեկավարների համար
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2016, 15:50

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ ոլորտի 250 ձեռնարկությունների ավելի քան 400 ներկայացւոցիչների համար արդեն անցկացրել է 36 բիզնես-դասընթացներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաջորդ դասընթացները տեղի կունենան հոկտեմբերի 3-4-ը:

Ռուսաստանի ԿԲ-ն նախատեսում է «Միր» համակարգը ներդնել ԵԱՏՄ վճարային համակարգերում
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2016, 16:27

Արմինֆո. Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է ընդլայնել վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) և Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի վճարային համակարգերի միջև համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին պատմել է ՎՔԱՀ վարչության նախագահ Վլադիմիր Կոմլևը:

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է
 Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2016, 18:37

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է: ԿԲ հաշվետվության համաձայն, 2016 թվականի առաջին կիսամյակում անկանխիկ քարտային գործարքների ծավալը կազմել է 85.7 մլրդ դրամ: Չնայած պատկառելի բացարձակ մեծությանը` մեկ տարում բանկային քարտերով անկանխիկ վճարումների աճի տեմպերը նվազել են 32%-ից մինչև 12%:

Հայրենական մեղրագործության էնտուզիաստը
 Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016, 14:52

Արմինֆո. Արտերկրից հայրենիք վերադարձած գործարարները շարունակում են իրենց փորձառությամբ, նորարարական մտածելակերպով և յուրահատուկ մոտեցումներով Հայաստանի տնտեսությանը թարմ շունչ հաղորդել:  Հայրենադարձ գործարարներից մեկն էլ Ջորջ Տաբակյանն է, ով ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:

Արդյունավետ ներդրումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2016, 17:47

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:

Ֆրանսիայի հայ բժիշկների բարեգործական ծրագիրը հայրենիքում
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2016, 12:38

Արմինֆո. Ֆրանսահայ բժիշկների միության անդամները յուրաքանչյուր տարի` երկու անգամ գալիս են Հայաստան` առաջինը մայիս ամսին, որի ընթացքում համայնքների դպրոցների բժիշկների հետ իրականացնում են փորձի փոխանակում` երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները փոխանցելով գյուղերի դպրոցներում աշխատող բժիշկներին: Երկրորդ այցելությունը լինում է օգոստոսին, որի ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ  պատրաստում և նվիրում են ակնոցները:
Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Սյունիքի մարզի տարբեր գյուղերում և Սիսիան քաղաքում:
Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշեց.  «Մենք արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորումն ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 բժիշկներով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն և դիմեցինք մեր վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք, և որն էլ առանց երկար մտածելու աջակցեցին մեզ ծրագրի իրականացման գործում»:
Այս տարի ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի:

KFW-ի «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՀՀ ԿԲ միջև ստորագրվել է վարկային պայմանագիր
 Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2016, 14:46

Արմինֆո. Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նվազեցրել է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը` մինչև 2500 դրամ
 Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2016, 12:56

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մինչև 2500 ՀՀ դրամ նվազեցրել է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը ֆիզիկական անձանց համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, այդ սակագինը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը:
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, բանկ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:
Այս բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու` ցանկացած վայրում, ցանկացած պահին` Ձեզ հետ ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելություն: Հավելվածի բոլոր գործառույթներին, անգամ առանց հավելվածը ներբեռնելու, կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ` ACBA Mobile, իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և, դիմելով բանկի մասնաճյուղ, իրականացնել ակտիվացման գործողությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է 2016թ.-ի առաջին կիսամյակում վճարված հարկերի ծավալով Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում
 Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2016, 13:30

Արմինֆո. ՎՏԲ–Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին կիսամյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2,024 մլրդ դրամ, միաժամանակ զբաեղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 2-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը: Այդ մասին են վկայում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի  2016թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների մասին հրապարակված տվյալները:

Հայաստանի բանկերը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել են 19,4 մլրդ դրամի հարկեր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 21:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել է 19,4 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,7% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշվբած գումարի ավելի քան 90% կամ 17.4 մլրդ. դրամը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նախորդ տարվա ցոցանիշին զիջելով 15%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող 19 բանկերից 13-ը: Նրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Հայբիզնեսբանկը, որոնցից չորսն առաջատարների հնգյակում էին նաև նախորդ տարում: 2016 թվականի I կիսամյակում լավագույն հինգ բանկերը երկրի պետական գանձապետարանին են վճարել 10,1 մլրդ դրամ (տարեկան անկումը`16,3%), որից 9,3 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`16,8%):

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը
 Երեթշաբթի, 26 Հուլիսի 2016, 17:34

Արմինֆո. Սկսած 21.07.2016 թ.-ից  ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կկարողանան իրականացնել փոխանցումներ Visa Direct համակարգի միջոցով Visa քարտերին, որոնք  թողարկված են ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի, այլև տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերին: Փոխանցումները հնարավոր է կատարել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի  157 բանկոմատների միջոցով:

Իր 20-ամյակի նախօրեին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հանդես է եկել հատուկ ակցիայով – արտոնյալ պայմաններով MasterCard Gold վարկային քարտեր
 Ուրբաթ, 1 Հուլիսի 2016, 15:48

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջարկում է 2016թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200,000 ՀՀ դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Առաջարկվող MasterCard Gold քարտը հանդիսանում է MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ, որը ստեղծված է ընդգծելու հաճախորդների ֆինանսական կայունությունը և ազատությունը:

Արտահանման ապահովագրական գործակալությունը և Հայաստանի բանկերի միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
 Ուրբաթ, 10 Հունիսի 2016, 20:46

Արմինֆո. Հունիսի 10-ին Արտահանման ապահովագական պետական գործակալությունը և Հայաստանի բանկերի միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը թվով երրորդ հուշագիրն է` Արմսվիսբանկից և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետո:

Համագործակցություն` ուղղված արտահանման խթանմանը
 Երեթշաբթի, 7 Հունիսի 2016, 18:32

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկիև Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության  միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել Գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63