ԱՄՆ-ում վերջնականապես որոշել են Հայաստանից եւ մի շարք այլ երկրներից ալյումինի փայլաթիթեղի ներմուծման մաքսատուրքերը
 Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021, 16:58

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային առեւտրի հանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է, որ պարզել է ԱՄՆ-ի արդյունաբերության համար Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից ալյումինի փայլաթիթեղի ներկրումից վնասի առկայությունը:

Փաշինյան. Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման է
 Հինգշաբթի, 14 Հոկտեմբերի 2021, 18:06

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Դմիտրի Գվինդաձե. 2022 թվականի վերջից ՎԶԵԲ-ն անցնում է "կանաչ ռելսերի"
 Հինգշաբթի, 2 Սեպտեմբերի 2021, 18:05

Արմինֆո. 2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 160 մլն եվրոյի ընդհանուր ծավալով ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։

ՀԿԵ-ն շարունակում է իրականացնել վտանգավոր և չափազանց մեծ բեռների փոխադրումներ
 Երեթշաբթի, 31 Օգոստոսի 2021, 14:32

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպել է 106 տոննա «հեղուկ պարաֆին» վտանգավոր բեռի Ռուսաստանի Կիրիշի քաղաքից Երևան փոխադրումը:

Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման էական աճ է դիտվում
 Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2021, 22:27

Արմինֆո. Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումների թիվը Հայաստանի Հանրապետություն:

"Արմբազալտը"՝  ներդրողի որոնումներում. կամ՝ արդյոք Արևային Հայաստանի հրաշք-քարն ապագա ունի
 Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2021, 13:35

Արմինֆո.2021 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ոլորտում խոշորագույն ներդրումային նախագծերի վերանայում՝ մինչև 2025 թվականը իրագործման հեռանկարով:

IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտ․ առցանց և անհպում վճարումների ևս մեկ բանալի
 Երեթշաբթի, 13 Հուլիսի 2021, 15:12

Արմինֆո.IDBank-ը, նպատակաուղղված կերպով շարունակելով բանկային թվային մշակույթի ակտիվ զարգացումը, թողարկել է Visa Digital թվային քարտը։ Այսուհետ հաճախորդը կարող է առանց մասնաճյուղ այցելելու, Idram&IDBank բջջային հավելվածի, IDBanking.am և Idram թվային հարթակների միջոցով ձեռք բերել Visa Digital լիարժեք բանկային վիրտուալ քարտը, որն ավելի հարմարավետ է դառնում վարկային գիծ ստանալու հնարավորության շնորհիվ։

ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
 Երեթշաբթի, 8 Հունիսի 2021, 17:04

Արմինֆո. "Սիմբիոտիքս" ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին։

Amber Capital "ԵՄ-Հայաստան-ՓՄՁ" ՄՍԿՀ իր առաջին համեստ ներդրումն է կատարել Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի զարգացման գործում
 Հինգշաբթի, 20 Մայիսի 2021, 14:25

Արմինֆո.Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արեւային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արեւային կայան կառուցելու եւ շահագործելու համար:

Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչեւ 2021թ. ավարտը եւ կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը եւ կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության եւ էլեկտրակայանի շահագործման ոլորտում

Հայաստանում մեկնարկում է HSBC-ի և Ashoka-ի «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը
 Ուրբաթ, 14 Մայիսի 2021, 11:40

Արմինֆո.HSBC-ն սոցիալական ձեռներեցությունը խթանող Ashoka միջազգային կազմակերպության հետ համատեղ մեկնարկել է իր տեսակի մեջ առաջին «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը (չելենջը)։ Նորարարության զարգացմանն ուղղված միջազգային այս մրցույթին կարող են մասնակցել սոցիալական ձեռներեցներ 51 երկրներից՝ այդ թվում Հայաստանից։

Շահագործման է հանձնվել արմսվիսբանկի եվ ադակո ընկերության համատեղ նվիրաբերված բիոգազի կայանը
 Երկուշաբթի, 15 Մարտի 2021, 19:31

Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ՀՀ-ում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման, ինչպես նաև “resource efficient” ներդրումաների խթանման իր քաղաքականության շրջանակներում նախաձեռնել է երկու բիոգազի կայանների տեղադրման նախագծեր Շիրակի մարզում:

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Վատ վարկերի աճի պատճառով բանկերը սկսել են շահույթ կորցնել  
 Չորեքշաբթի, 10 Մարտի 2021, 11:51

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի աճը (NPL) 2020 թվականին խիստ արագացել է, չնայած 2021 թվականի համար չվերականգնվող բեռի մի մասի տեղափոխման առումով կարգավորիչի "զիջումներին":

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021, 17:50

Արմինֆո. 2021թ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

ARARAT հայկական կոնյակները ներկայացնում են լեգենդար համի արդի մարմնավորումը
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021, 14:49

Արմինֆո. Բովանդակելով հարուստ ժառանգությունը, ARARAT-ը բացում է հայկական կոնյակագործության դարավոր պատմության մեջ մի նոր հատոր  և ներկայացնում լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը։ 

Արմսվիսբանկի ֆինանսավորմամբ վերազինվել է Արզնու թռչնաֆաբրիկան եւ գործարկվել արեւային կայանը
 Երկուշաբթի, 28 Դեկտեմբերի 2020, 15:11

Արմինֆո. 25.12.2020թ-ին կայացավ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի՝ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված թռչանանոցների և շահագործման հանձնված արևային կայանի բացման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին գործընկեր-բանկ հանդիսացող Արմսվիսբանկի ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Կոտայքի մարզպետի տեղակալը և մի շարք գործարարներ:

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ  պարտատոմսերը
 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020, 17:15

Արմինֆո.Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

Բեռնափոխադրողները հույս ունեն, որ կառավարությունը կվերանայի տրանսպորտային վճարների նոր կարգավորումները՝ դրանցից բացառելով անհեթեթ դրույթները
 Երեթշաբթի, 15 Սեպտեմբերի 2020, 17:05

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողով ներկայացված "Ավտոմոբիլային ճանապարհների մասին" օրենքի փոփոխությունները բոոլորովին հում են, եւ կարող են էապես եւ անիմաստ բարձրացնել տրանսպորտային ընկերությունների ծախսերը եւ ուժգին հարվածել մի շարք արտադրությունների արդյունավետությանը, առաջին հերթին՝ Հայաստանի լեռնահանքային ճյուղին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել "Ապավեն" խոշոր բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

Երեւանի ՋԷԿ-ի ջերմային էներգաբլոկի կառուցման բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ներմուծել ավելի քան 9 մլրդ դրամի սարքավորում
 Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2020, 16:56

Արմինֆո. Երեւանի ՋԷԿ-ի ջերմային էներգաբլոկի կառուցման բնականոն գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է ներմուծել ավելի քան 9 մլրդ դրամի սարքավորում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ, որը սեպտեմբերի 3-ի նիստում բավարարել է  ներմուծվող սարքավորումների եւ հումքի դիմաց մաքսատուրքերից ազատելու վերաբերյալ "Արմփաուեր" ընկերության՝հայտը։

Ձեռնարկությունները պլանավորում են ծավալուն գործառնական փոփոխություններ՝ առաջնահերթություն տալով ճկունությանը. «HSBC Navigator»
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020, 13:34

Արմինֆո.Ընկերություններն աշխարհով մեկ զգալի գործառնական փոփոխություններ են իրականացնում ավելի ճկուն դառնալու համար այն բանից հետո, երբ նրանցից շատերը պարզեցին, որ իրենց ճգնաժամային կառավարման պլաններն այնքան էլ կայուն չեն եղել ՝ COVID-19 համավարակի մարտահրավերներին դիմակայելու համար:

Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020, 14:31

Արմինֆո. Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84